
Երազումդ ինձ կտեսնես,
Ու չես կարոտի գիշերում խաղաղ,
Թևպետ կողքիդ չեմ լինի առավոտ,
Բայց մեկ է քոննէ սիրտս անկասկած։
Չկա այս կյանքում ուրիշ ոչ մի սեր,
Ինչպիսին հիմա իմ սիրտն է կրում,
Երազում լինեմ, թեկուզ և արթուն,
Պայքար է գնում մեր սիրո մարտում։
Երազումդ ինձ կտեսնես ,
Լինես վերևում , թե հատես օվկիան,
Սիրո օվկիանը հատել չի լինում,
Կարոտով խեղդված ալիքներ դեռ կան։
Երազումդ ինձ կտեսնես,
Երբ դու կփակես կոպերդ հոգնած,
Այսպես ես ասում ամեն քնելուց,
Թե որ չտեսնես չեմ հաշվի երազ…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0