Տիգրան Էլոյան – «Անվերջ քո սրտում»

Սիրտս ճանապարհ ընկավ
Քո սրտին հյուր դարձավ
Ու ճանապարհն այդ ժամ
շա՜տ երկար դարձավ

Ասես չէր ուզում հասնել քո սրտին
Բայց չէր վարանում քայլում էր կրկին
Այդ գիշեր այնքան մութ էր կուրացնող
Քնած էին աստղեր ամեն ժամ բացվող

Վայրկյաններ անցան սկսեց վազել
Տագնապ կար սրտում փորձեց վռազել
Բայց ճամփան կարծես անավարտ երկար
Խոչընդոտում էր որ ուզեր հետ գար

Սիրտը լցված էր անկեղծ մտքերով
Ճանպահ էր ընկել հենց քո հետքերով
Այն հետքերը որ քո սիրտներ թողել
Իմ սրտից քայլած երկար այդ ուղղով

– Գիտեմ սպասում էիր իմ այցին ասած
– Չէի ուզում փակել կոպերս լացած
Անկեղծացան երկու զարկերով
Սրտերը իրար ամուր գրկելով

Զրույցը տևեց մինչև խոր գիշեր
Լոկ վարկյանի պես դառնալով հուշեր
Փորձեց քայլ անել հետ վերադարձի
Բայց չեկավ գիշերն այդ լուսաբացի…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ