Տիգրան Դավթյան – «Հավերժ ներկա…»

Երկինքը պարզ էր ու նրբերանգ,
Ինչպես քո զուլալ ու ջինջ հոգին,
Երկինքը լուսե դրոշմ էր
Որ կախվել էր մեր ալեկոծ գլխին։

Սպասման ու ինքնախաբկանքի
Միահյուս կծիկն արդեն քանդվեց,
Մեր ուղին բռնեց հավերժի ճամփան,
Իսկ ցավը կրկնակի ավելացավ։

Ոչ ես հասցրեցի քեզ զանգել
Ոչ էլ դու՝ ինձ պատասխանել։
Իմ խառնաշփոթ հարցը
Հույսերով մնաց օդից կախ։

Ես ինչ անեմ իմ հերոս ախպեր,
Ինչ խոսքերով, արդարացումով,
Ինչ իրավունքով կամ ինչ խղճով
Պիտի քայլեմ առանց քեզ։

Մեր քայլն ամուր էր քեզնով,
Մեր քայլը թռիչք էր քեզնով,
Մեր հոգին տիեզերք էր,
Մենք՝ բացառություն քեզանով։

Բայց մենք արդեն շարքային ենք,
Հերթականն ու անցողիկը,
Մենք կիսատ ենք ու բաժանված
Առանց քեզ ու քո սիրո։

Ծաղիկները ծափողջյունով պիտ լինեին
Որպես զարթոնք ելույթներիդ,
Բայց արդ ուղղվում են լռությամբ
Եւ միայն մի՝ անմահության հասցեով։

Քո կերպարը լավագույնն էր՝
Բացառիկը. անկեղծության,
Նվիրումի, սիրո ու ջերմության,
Իրական ընկերության։

Անսպառ ժպիտ ու էներգիայի,
Կյանքը սիրող, կյանքով լեցուն,
Կյանքը լցնող երջանկություն,
Դու խորհրդանիշ մարդկայինի։

Բանականի ու բնականի,
Բացառության ու բացառիկի,
Ոսկե պատումը հերոսականի։
Հավերժ փառք քեզ իմ օրինակելի։

Իրողության ոսկե հասկեր են
Բացառիկի ամեն քայլը,
Որ տալիս են շունչ ու հոգի,
Կյանք են տալիս ամենուրեք։

Ես չեմ ուզում, ոչ էլ ձոնում եմ
Հետահայաց փառքի տողեր,
Ես վկայում եմ զուտ այն, ինչ կա
Այն, որ էլ ոչ մի տեղ չկա ու չգտա։

Եւ մի դառը ճշմարտություն՝
Բացառիկին վիճակված է մենակ լինել։
Երկրայինի կեղտոտ խաղում
Չունի նրան որևէ դեր։

Բացառիկը երբևէ չի խաղում,
Բացառիկն ունի մի առաքելություն՝
Ինչպես Գագինս՝ ապրել ու ապրեցնել։
Անվերջ տվեցիր, չսպասելով վերցնել։

Մի օր բոլորս ենք գալու ավագաց ավագ,
Նորից մեզ կմիավորես, տուն կդարձնես,
Մեր կարոտից ծնված մի երգ կասես,
Որ տեղդ լցվի ու մի քիչ ցավը մեղմես։

Թե տողերն այս կհասնեն քեզ
Ու երկնքից սերդ ի լուր կսփռես,
Այդժամ ժպտա ու + դիր,
Հավերժ ներկա, փառք քեզ Գագսսս։🙏

10/13.03.2021

Ձեզ նույնպես կարող է դուր գալ