Տիգրան Դավթյան – «Կյանքի հոսանք»

Մինչ դու փնտրում ես նա տանջվում է,

Մինչ դու հասկանում ես նա կորցնում է,

Մինչ փորձում ես մոտենալ նա հեռանում է,

Եվ ի՞նչ, ամեն բան ավարտվում է։

 

Հասկացիր չեն բուժվում հարվածները,

Որոնք դիպչում են խոր կետերին,

Դրանք հիշվում են ընդմիշտ

ԵՎ հետ գալիս ճիշտ ժամանակին։

 

Մի շտապիր տրվել կյանքի կեղծ հոսանքին

Կործանող է նաև հոսանքը ինքնին,

Նրանից քեզ քիչ բան կամ ոչինչ կմնա,

Բայց քո սխալը չկարծես թե կհեռանա։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ