
Մենք երբեմն հետ ենք գնում դեպի անցյալ,
Այնտեղ, ուր մեր սիրտն է թելադրում,
Այն վայրը, այն մեկը, ում մեր սիրտն է ուզում,
Եւ զգում ենք, որ անցյալից չունենք պրծում,
Որ սիրո ուժն ամեն անգամ ավելի զորեղ է դառնում,
Թունդ, ինչպես կոնյակը իր պահոցում,
Գնալով կորցնում ենք մեզ հաղթական սրտի զարկում,
Տրվում սրտի կանչին ու գնում դեպի բույնը նրա,
Այն գինետունը, որ կոչվում է անժամանակ անհրաժեշտություն։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0