Սոնա Խլոպուզյան – «Տիեզերական սեր»

Ժամերն անցնում են,
Րոպեները՝ թռչում,
Սրտիս զարկերը սպառվում են,
Ինչպես վայրկյաններն են հավետ մարում։
Բայց սիրուս ձայնը սրտիս ամեն մի զարկի հետ ավելի է մեծանում,
Դա տիեզերքն է ինձ հուշում։
Սերս չի տեղավորվում երկրային չափումներում,
Իմ սերը վեր է երկրային բանտարկումից։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ