Ապագայի դրամապանակը

Աշխարհի ամենախելացի դրամապանակը՝ Volterman-ը, ստեղծվել է Հայաստանում: Նույնանուն ստարտափի հիմնադիրը Ազատ Թովմասյանն է, ով այդպիսի դրամապանակի ստեղծման մասին որոշում կայացրել է մի քանի անգամ դրամապանակը կորցնելուց հետո: Volterman դրամապանակի նախագիծը իրականություն է դարձել Indiegogo քրաուդֆանդինգային հարթակի միջոցով: Արշավը սկսվել է 2017 թվականի հունիսի 26-ին և հավաքել մոտ 3 մլն ԱՄՆ դոլար:

Այժմ խոսենք Volterman-ի սուպեր հնարավորություններից.

  • Հեշտ գտնվելու մեխանիզմ՝ Bluetooth alarm. երբ հեռախոսը և դրամապանակը հեռանում են միմյանցից, տերն ազդանշան է ստանում: Սա տեղի ունի նույնիսկ այն ժամանակ, երբ հեռախոսի ձայնն անջատված է: Հնարավոր է նաև հակառակը, այսինքն՝ դրամապանակը տեղեկացնի հեռախոսի կորստի մասին:
  • Հեռախոսի մարտկոցը լիցքավորելու հնարավորություն. դրամապանակն ունի power bank, ինչը թույլ է տալիս հեռախոսի մարտկոցը ցանկացած ժամանակ լիցքավորել և միշտ մնալ հասանելի:

  • GPS համակարգ. Global GPS Tracker համակարգի օգնությամբ հնարավոր է օնլայն քարտեզի վրա տեսնել, թե որտեղ է գտնվում դրամապանակը տվյալ պահին: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ այն գողացել են, հնարավոր է հեռախոսի միջոցով հետևել գողի քայլերին:

  • Ներկառուցված տեսախցիկ. դրամապանակի մեջ կա ներկառուցված միկրո տեսախցիկ: Դրամապանակը որևէ տեղ թողնելուց հետո միանում է lost mode հատկությունը և տեսախցիկն ակտիվանում է: Դրանից հետո ով էլ բացի դրամապանակը, տեսախցիկը կնկարի և կուղարկի տիրոջ հեռախոսին: Իսկ եթե նույնիսկ հեռախոսն էլ են գողացել, նկարը կարելի է տեսնել Volterman դրամապանակների պաշտոնական կայքում:

  • WiFi հնարավորություն. այս դրամապանակի հետ ինտերնետի խնդիրը լուծված է, ինչը հատկապես հարմար է հաճախ ճամփորդողների համար:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ