ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը՝ Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարումը արգելափակելու մտադրության մասին

Ադրբեջանական բանակը այս անգամ էլ դիմել է հակահումանիստական հայտնի հնարքին: Հարյուրավոր միջազգային լրատվամիջոցներ արդեն հայտնում են արբանյակային այս լուսանկարի մասին.

 

Երևում է ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որը առաջնագծից հեռու է ընդամենը 10կմ: Ադրբեջանցի զինվորականները գյուղը շրջապատել են հրետանային մարտկոցներով. դա պոտենցիալ թիրախ է դարձնում մարդկանց և Բաքվին հնարավորություն է տալիս միջազգային ատյաններում աղաղակել, թե՝ Հայաստանի զինուժը կրակում է խաղաղ բնակչության վրա:


Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման: Նա կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել, քանի դեռ էլի մարդիկ չեն զոհվել: ԵԱՀԿ նախագահը հույս է հայտնել, որ իրավիճակը հանդարտեցնելու համար կարող են կիրառվել 2019թ.-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի հաստատած ուղիղ կապի մեխանիզմը:


Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել Ադրբեջանին՝ ռազմական տեխնիկայի մատակարարումը արգելափակելու հարցը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Վերջինիս գործադիր տնօրեն Արա Համբարյանը նշել է, որ այդ փոփոխությունները կարող են Կոնգրեսին հնարավորություն տալ՝ զսպել Ալիևի ագրեսիան: Օրինագծին աջակցություն է հայտնել 4 կոնգրեսական: Ամերիկացի օրենսդիր Թիջեյ Կոքսը թվիթերյան էջում դատապարտել է Ադրբեջանի գործողությունները: Գրում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանագիրը, և ԱՄՆ-ը պետք է հստակ դիրքորոշում ունենա այդ սպառնալիքի դատապարտման հարցում:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ