Ամենակարճ պատմվածք-գլուխգործոցները

Աշխարհում կան հազարավոր պատմվածքներ, որոնք մենք կարդում ենք, պատմում, նույնիսկ՝ գրում ինքներս: Սակայն երբևէ մտածե՞լ ենք գրել այնպիսի պատմվածք, որը շատ կարճ լինի, բայց միևնույն ժամանակ մեծ միտք պարունակի իր մեջ:

Մի անգամ ամերիկացի աշխարհահռչակ գրող Էռնեստ Հեմինգուեյը, գրազ գալով, գրում է աշխարհի ամենակարճ պատմվածքը, որը բաղկացած է ընդամենը 6 բառից: Ընկերները չէին հավատում նրան, իսկ Հեմինգուեյը անձեռոցիկի վրա գրեց.

«For sale: baby shoes, never worn» («Վաճառվում է. մանկական կոշիկ՝ երբևէ չհագած:»), վերցրեց գրազի գումարն ու դուրս եկավ բարից:

Հեմինգուեյը համարվում է 6 բառից բաղկացած ստեղծագործությունների հայրը: Այս դեպքից հետո աշխարհում «ամենակարճ պատմվածք» գրելու տասնյակ մրցույթներ են անցկացվել, և արդեն քանի տարի շարունակվում է այս ավանդույթը: Ոչ բոլորը կարող են տիրապետել կարճ, բայց ասելիքով ստեղծագործություն գրելու արվեստին:

Ահա դրանցից լավագույնները.


1. Օ’ Հենրին հաղթել է այդպիսի մրցույթում: Գրել է մի պատմվածք, որն ունի հանգույց, կուլմինացիա, լուծում:

«Վարորդը վառեց ծխախոտը և կռացավ՝ տեսնելու, թե որքա’ն վառելիք է մնացել բենզինի բաքի մեջ: Մահացածը քսաներեք տարեկան էր»:


2. Անգլիացիները նախկինում անց են կացրել ամենակարճ պատմվածքի մրցույթ միայն այն պայմանով, որ այնտեղ անպայման պետք է հիշատակվեին թագուհին, Աստվածը, հարաբերությունները և գաղտնիքը: Առաջին տեղը գրավել է հետևյալ պատմվածքը.

«Օ՜, աստված իմ,- բացականչեց թագուհին,-ես հղի եմ և չգիտեմ՝ ումից»:


 

 

3. Աշխարհի ամենակարճ սարսափ պատմության հեղինակը Ֆրեդերիկ Բրաունն է: Նա գրել է.

«Երկրագնդի  վրա մնացած վերջին մարդը նստած էր  սենյակում, դուռը թակեցին»:

 


4. Կենսագրական ստեղծագործության մրցույթում հաղթել է մի ֆրանսուհի, որը գրել էր.

 «Նախկինում ես ունեի հարթ մաշկ և ճմրթված շրջազգեստ, իսկ հիմա ճիշտ հակառակն է»:


 

Աուգուստո Մոնտեռոսո

 

5. «Երբ նա արթնացավ, դինոզավրը դեռ այնտեղ էր»:

Աուգուստո Մոնտեռոսո


Ամելի

6.«Պարո’ն, երբ մատով դեպի երկինք են ցույց տալիս, միայն հիմարն է նայում մատին»:

Ամելի


7.«Ցուլ. երկու ցլամարտիկ: Ցուլ. մեկ ցլամարտիկ: Ցուլ…»:

Իսպանացի


Վիկտոր Հյուգո

 

8. Երբ Վիկտոր Հյուգոն իր «Մերժվածները» վեպի ձեռագիրը ուղարկել է խմբագրություն, նամակում գրել էր՝ «?»: Հեղինակը ստացել է համապատասխան պատասխան՝ «!»:

 


 

Սակայն միևնույն է. ամենահայտնին շարունակում է մնալ այս «պատմվածքը».

«Սկզբում եղել է Բանը…»:

Այս կարճ պատմվածքը շարունակում է գոյություն ունենալ ավելի քան 2000 տարի և չի ավարտվում:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ