
Տեսողական խնդիրներ չունեցող աչքերը լայնանում են 45% -ով, երբ մարդիկ նայում են այն միակին, ում սիրում են:
Մարդկային աչքի եղջերաթաղանթը շատ նման է շնաձկան աչքի եղջերաթաղանթին, ինչն էլ հաճախ օգտագործում են աչքի վիրահատությունների ժամանակ:
Մարդը չի կարող փռշտալ բաց աչքերով:
Մարդկային աչքը կարող է տարբերակել մոխրագույնի մոտ 500 երանգ:
Յուրաքանչյուր աչք պարունակում է 107 մլն բջիջ, և բոլորն էլ զգայուն են լույսի հանդեպ:
Մարդկային աչքերի տրամագիծը մոտ 2.5 սմ է, դրանք կշռում են մոտ 8 գրամ:
Մարդկային մարմնի բոլոր մկաններից ամենաակտիվը աչքը կարգավորող մկաններն են: Աչքի մեկանգամյա թարթելը տևում է 100-150 միլիվայրկյան, և մարդ կարող է 1 վայրկայնում աչքը թարթել 5 անգամ:
Աչքերն ուղեղ են հաղորդում շատ մեծ քանակությամբ ինֆորմացիա, իսկ այդ ինֆորմացիան իրականում շրջված է:
Մոտ 10,000 տարի առաջ բոլոր մարդկանց աչքերը դարչնագույն էին՝ մինչև Սևծովյան տարածաշրջանում բնակվող մարդկանց մոտ գենետիկ մուտացիայի տեղի ունենալը, որն էլ պատճառ է դարձել շականակագույնից կապույտի անցմանը:
Մարդու աչքը կարող է սահուն շարժումներ կատարել միայն այն ժամանակ, երբ հետևում է որևէ շարժվող օբյեկտի:
Տիեզերագնացները տիեզերքում չեն կարող արտասվել, քանի որ արցունքները հավաքվում են փոքր գնդակներում և սկսում են մրմռացնել աչքերը: