Արվեստների կամուրջ

Պատմություն

Արվեստների կամուրջը ստեղծվել է Նապոլեոնի հրամանով՝ 1801-1804-ական թվականներին։ Իր անվանումը կամուրջը ստացել է Լուվրից, որը XIX դարում անվանում էին Արվեստների Ամրոց՝ ի հաշիվ այնտեղ հավաքված արվեստի նմուշների։

Կառուցման համար անհրաժեշտ եղավ 787 655 ֆրանկ ու 65 սանտիմ։ Բացման օրը կամրջի մոտ հավաքվել էին 64 000 փարիզաբնակներ, որպեսզի կամրջի վրա քայլող առաջիններից մեկը լինեն։ Մինչ 1848 կամրջից օգտվելու համար պահանջվում էր վճար (մեկ սու)։

1852 թվականին իտալացի ճարտարապետ Լուի Վիսկոնին, որին Նապոլեոն III-ը Լուվրի հետ կապված աշխատանք էր հանձնարարել, պիտի զբաղվեր Արվեստների կամրջի վերակառուցմամբ։

Ծրագրված էր քանդել կամարներից մեկը, որը կապված էր Կոնտի առափնյա ընդլայնման հետ (Quai de Conti)։ Վիսկոնտիի անսպասելի մահվանից հետո նրա աշխատանքը ստանձնեց Էկտոր Լեֆյուելը։ Հենց նրա ղեկավարության ներքո կամուրջը մի քանի տարում ընդլայնվեց (1871-1876 թվականներին)։

Bateau mouche sous le Pont des Arts.jpg

Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ կամուրջը լրջորեն տուժեց ռմբակոջություններից։ Կամրջի հետ բախվեցին նաև նավեր. վերջին բախումը տեղի է ունեցել 1979 թվականին, որի հետևանքով կամրջի մեծագույն հատվածը տուժեց։

Այդ ամենը բերեց կամրջի վերակառուցմանը. 1977 թվականին այն փակվեց և 1981-1984-ականներին վերակառուցվեց Լուի Արետչայի կողմից(Louis Arretche), որը շեղվեց նախնական ծրագրից։

Բեկորների քանակը տասից կրճատվեց յոթ, որպեսզի Արվեստների կամուրջը համապատասխանեցվի Նոր կամրջի հետ։ 1984 թվականի հունիսի 27-ին Փարիզի մէր Ժակ Շիրակը հանդիսավորությամբ բացեց նոր կամուրջը։

Pont des Arts peintre.jpg

Այժմ Արվեստների կամուրջը հաճախ օգտագործվում է նկարիչների և գեղանկարիչների կողմից՝ ծառայելով ստուդի բաց երկնքի տակ, որտեղ էլ նրանք տեղադրում են իրենց աշխատանքները։ Ամռանը Փարիզցիները կազմակերպում են պիկնիկներ կամրջի վրա։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ