Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

A platform for everyone

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

ԱշխարհԱռողջապահությունՍպորտ
Գլխավոր›Աշխարհ›«Հույսի մարաթոնի» միակ մասնակիցը՝ Թերի Ֆոքս

«Հույսի մարաթոնի» միակ մասնակիցը՝ Թերի Ֆոքս

Հեղինակ՝ Մարիետա Մելոյան
07/30/2020
1693
0
Share:

Ս ա շատ հուզիչ և մոտիվացնող պատմություն է: Լուսանկարում արյունոտ մարզահագուստով վազող երիտասարդը Թերի Ֆոքսն է՝ 1980 թվականի հուլիսին Կանադայի տարածքում անցկացված «Հույսի մարաթոնի» միակ մասնակիցը։ Նա վազեց 146 օր, մինչև որ մահը վրա հասավ։

Թերին ծնվել է Կանադայում, 1958 թվականին։ Նա խոստումնալից մարզական կարիերա ուներ, երբ 22 տարեկան հասակում, 1977 թվականին Թերին սկսեց ցավ զգալ աջ ծնկում և նրա մոտ շուտով ոսկորների քաղցկեղ ախտորոշվեց։ Բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրա աջ ոտքը։ Երեք տարի անց երիտասարդ մարզիկը որոշում է կայացնում վազքով անցնել ողջ Կանադան՝ օվկիանոսից օվկիանոս։

Վազքի նպատակը քաղցկեղն ուսումնասիրելու համար նվիրատվություններ հավաքելն էր։ «Հույսի մարաթոնի» մեկնարկին նա երազում էր, որ ամեն մի կանադացի մեկ դոլար նվիրաբերի։ Մեկ տարուց ավել նա ամեն օր մարզվում էր, որովհետև լավ էր հասկանում՝ նույնիսկ ֆիզիկապես լիարժեք մարդու համար է դժվար նման վազքուղին հաղթահարել՝ առանց նախնական պատրաստվածության։

Թերի Ֆոքսը «Հույսի մարաթոնը» սկսեց 1980 թվականի ապրիլի 12-ին՝ ոտքը Ատլանտյան օվկիանոսում թրջելուց հետո։ Նա նպատակ ուներ մեկ անգամ էլ մարաթոնի ավարտին ոտքը թրջել արդեն Վանկուվերում՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերի մեջ։ Նա օրվա մեջ միջինում վազում էր 42 կմ, իսկ հիվանդությունն այդ ժամանակ զարգանում էր։ Թերին անտանելի ցավեր ուներ ոտքի պրոթեզի պատճառով, բայց հզոր կամքի ուժն ու միլիոնավոր բախտակիցներին օգնելու ցանկությունը նրան առաջ էին տանում։
Թերին չկարողացավ ավարտել մարաթոնը։ Քաղցկեղը տարածվել էր թոքերում, և Թերին ստիպված ընդհատեց մարաթոնը 1980 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նա կանգ առավ Տանդեր-Բեյ քաղաքի մոտ՝ 143 օր անդադար քայլից հետո, անցնելով 5 373 կմ տարածություն։ 10 ամիս հետո, չբոլորելով 23-ամյակը, Թերին ավանդեց հոգին։
Թերիի հիմնադրամում 1981 թվականի փետրվարին արդեն հավաքագրվել էր մոտ 24 միլիոն դոլար, բայց ամենակարևորը, Թերիին հաջողվեց թեմայի վրա սևեռել հանրության լայն զանգվածների ուշադրությունը։ Այժմ Կանադայում և աշխարհի ավելի քան 50 երկրներում Թերի Ֆոքսի անվան ամենամյա բարեգործական մարաթոններ են անցկացվում, որոնց ընթացքում հավաքագրված գումարները փոխանցվում են Թերի Ֆոքսի անվան քաղցկեղի ուսումնասիրության հիմնադրամին։
Terry Fox Run-ը գրանցված է աշխարհի ռեկորդների ցանկում, որպես մեկ մարդու կողմից իրականացված ամենամեծ ակցիա։ Այժմ, Թերիի մահից 39 տարի անց, «Թերի Ֆոքսի հիմնադրամի» կարողությունը կազմում է 360 միլիոն դոլար, իսկ դա նշանակում է, որ Թերիի ջանքերն ապարդյուն չեն անցել։
Կանադայում Թերիի անունով ստորջրյա նավ կա։ Այն ազատ ջրեր է բաց թողնվել 1983 թվականին։ Աշխարհում և Կանադայի տարբեր քաղաքներում Թերի Ֆոքսի հիշատակը հավերաժացնող արձանների թիվն անցնում է մի քանի տասնյակը։

 

Նախորդ հոդվածը

Վախ, թե՞ ֆոբիա

Հաջորդ հոդվածը

Ինչու՞ է մեր ձայնը այլ կերպ հնչում ...

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԱշխարհԻրավունքՔաղաքականություն

    ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դեմ է ցույցերը ցրելու համար բանակային ուժերի կիրառմանը

    06/06/2020
    Հեղինակ՝ Սվետա Խաչատրյան
  • ԱշխարհԱրվեստԿրթական

    Վան Գոգի ամենահայտնի 7 նկարները

    02/27/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ԱշխարհՀետաքրքիրՇոուբիզնես

    The Beatles-ի՝ առաջին անգամ ռադիոյով տրված սկավառակն աճուրդի կդրվի Մեծ Բրիտանիայում

    01/14/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԱշխարհԳիտականԿրթական

    Լեզուներ ,որոնք թվում են անսովոր

    02/06/2020
    Հեղինակ՝ Ալիսա Վարդևանյան
  • ԱշխարհԿրթականՀետաքրքիր

    Մարտի 3-ը Վայրի բնության համաշխարհային օրն է

    03/03/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ԱշխարհՀետաքրքիրՏՏ ոլորտ

    Google-ը օրական միլիոնավոր սփամ հաղորդագրություններ է արգելափակում

    07/04/2020
    Հեղինակ՝ Սվետա Խաչատրյան

Հետաքրքիր

  • ԱռողջապահությունԽնամք

    Իսպանացի սննդաբանը ներկայացրել է 7 մթերք, որոնք կօգնեն այրել ճարպերն ու զարգացնել մկանները

  • Մշակույթ

    Հայկական մշակույթ

Գիրք

Book Cover: ԳրաՀոսք - Մտքերի ժողովածու

ԳրաՀոսք - Մտքերի ժողովածու

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • 03/30/2021

    «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • 03/29/2021

    Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • 03/27/2021

    Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • 03/25/2021

    Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • 03/24/2021

    «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

  • 03/24/2021

    Մարիա Ակոպովա- «Քիչ-քիչ դառնում է նորմալ»

  • 03/24/2021

    Գիշերահավասար

  • 03/23/2021

    Ռուզաննա Դավթյան – «Մոռացված նոտաներ»

  • 03/23/2021

    Քարակերտ

  • 03/23/2021

    Դավիթ Սամվելյան – «Սեր իմ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

Գիրք

Book Cover: Սպանություն  Մորգ փողոցում - Էդգար  Ալլլան Պո

Սպանություն Մորգ փողոցում - Էդգար Ալլլան Պո

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: