Զառա բրենդի պատմությունը

 

Զառա, իսպանական հագուստի և աքսեսուարների խանութների ցանց, որը հիմնադրվել է 1975 թվականին։

1975 թ. մայիսի 15-ին Լա Կորունիայի կենտրոնում Ամանսիոն Օրտեգան կնոջ հետ միասին բացում է Zorba անվանումով փոքրիկ խանութ՝ իրենց սիրելի ֆիլմի հերոսի անունով(Грек Зорба): Բայց խանութի գրանցման ժամանակ խնդիրներ են առաջանում,  քանի որ խանութից քիչ այն կողմ բար կար նույն անվամբ և այդ պատճառով չի կարողանում թույլտվություն ստանալ խանութը հերոսի անունով կոչելու: Այդպիսով  վերադասվորելով տառերը և ստացել է Zara անվանումը:

Զառան «Ինդիթեքս» կազմակերպության գլխավոր բրենդն է։ «Ինդիթեքսը» նորագույն աշխարհի ամենամեծ ընկերությունն է, որն ներառում է Մասիմո Դյուտի, Փուլ & Բեար, Բերշկա, Ստրադիվարիուս բրենդները։Այս ընկերության հիմնական արժեքները մեկնաբանվում են չորս պարզ տերմիններով՝ գեղեցկություն, ֆունկցիոնալություն, պարզություն և կայունություն։

Զառայի հաջողության գաղտնիքը հիմնականում պայմանավորված է արագ փոփոխվող տենդեցների հետ համահունչ լինելու ունակությամբ։

Zara-ն իր ամբողջ պատմության ընթացքում գրեթե չի ունեցել գովազդային քաղաքականություն: Դրա փոխարեն նախընտրել է ներդնել իր եկամտի մի մասը նոր խանութներ բացելու համար: Բրենդը գովազդի վրա ծախսում է վաճառքի եկամտի ընդամենը 0.3 տոկոսը, այն դեպքում, երբ իր մրցակիցները գովազդին տրամադրում են 3.5 տոկոս:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ