Լավագույն սերիալները քեզ համար


Ասյօր կան շատ հայտնի սերիալներ, որոնք նայում են բոլորը և որոնց մասին խոսում են ամենուր: Այս հոդվածով ձեզ ենք ներկայացնում շատ հետաքրքիր, թրենդային և որակյալ սերիալներ:


1. Vikings (Վիկինգներ)


Ժանր. պատմական, դրամա
Սցենարիստ. Մայքլ Հիրսթ
Ռեժիսոր. Կեն Ջիռոտտի, Կիարան Դոննելլի, Ջեֆֆ Վուլնաֆ
Գլխավոր դերերում. Թրևիս Ֆիմել, Քետրին Վինիք, Քլեյվ Սթենդեն, Ջեսսալին Գիլսիգ, Ջորջ Բլագդեն, Գաբրիել Բըռն, Ալեքսանդր Լյուդվիգ, Դոնալ Լոգ, Քևին Դյուրանդ, Լոթեր Բլյութո, Պետեր Ֆրանցեն, Ջոնաթան Ռիս Մեյերս, Ջորդան Սմիթ, Գուստաֆ Սկարսգորդ


Իռլանդական և կանադական պատմական հեռուստասերիալ է, որի սյուժեն գրվել է Մայքլ Հըրսթի կողմից։ Հեռուսասերիալի պրեմիերան կայացել է 2013 թվականի մարտի 3-ին։ Հեռուստասերիալը ներկայումս բաղկացած է 6 եթերաշրջաններից։


Սերիալը պատմական, դրամա ժանրերում է նկարահանված։ Իրադարձությունները ծավալվում են պատմական Քաթթեգաթից մինչև կենտրոնական Ասիա, որտեղ Ռագնար Լոթբրոքի գլխավորությամբ պատրաստվում են արշավանքների, և, ի վերջո չենք շարունակի պատմել, դուք ինքներդ կտեսնեք սերիալի հետագա զարգացումները:


2. Money Heist կամ La Casa de Papel (Թղթե տունը)


Ժանր. էքշն, սև հումոր, քրեական, դրամա
Սցենարիստ. Ալեքս Պինա
Դերերում. Ուրսուլա Կորբերո – Սիլենե Օլիվեյրա «Տոկիո», Իցիար Իտունյո – Ռաքել Մուրիլյո, Ալվարո Մորտե – Սերխիո «Պրոֆեսոր», Պակո Տոուս – Ագուստին Ռամոս «Մոսկվա», Պեդրո Ալոնսո – Անդրես դե Ֆոնոյոսա «Բեռլին», Ալբա Ֆլորես – Ագաթա Հիմենես «Նայրոբի», Միգել Էռան – Անիբալ Կորտես «Ռիո», Խայմե Լորենտե – Դանիել Ռամոս «Դենվեր», Էսթեր Ասեբո – Մոնիկա, Դարկո Պերիչ – «Հելսինկի», Մարիա Պեդրասա – Էլիսոն Փարքեր, Էնրիկե Արսե – Արթուրո Ռոման, Ռոդրիգո դե լա Սերնա (3-րդ եթերաշրջան), Նաջվա Նիմրի (3-րդ եթերաշրջան) – Ալիսիա Սիերա


«Թղթե տան» պրեմիերան կայացել է Antena 3 հեռուստաալիքում (Իսպանիա): Հայրենիքում հաջողությունների հասնելուց հետո սերիալով հետաքրքրվեց Նեթֆլիքս ընկերությունը, որը միջազգային ցուցադրության իրավունք ձեռք բերեց:


Սերիալը քրեական դրամայի, իսկ ավելի ճիշտ՝ ֆիլմ-կողոպուտ ժանրում է նկարահանված։ Իրադարձությունները ծավալվում են մի խումբ ավազակների շուրջ, ովքեր Պրոֆեսորի գլխավորությամբ պատրաստվում են կողոպտել Իսպանիայի արքայական դրամահատարանը:


3. Sex Education (Սեռական դաստիարակություն)


Ժանր. քոմեդի դրամա, սեքս դրամա
Սցենարիստ. Լաուրիե Նան
Դերերում. Ջիլիան ԱնդերսոնԱսա ԲատերֆիլդԷմմա ՄակկիՇուտի ԳաթվաՔոնոր Սուինդելս, Քեդեր Ուիլիամս-ՍտիրլինգԱլիստաիր ՊետրԷյմի Լոու ՎուդՄայքլ ՓերսբրանդտՊատրիսիա ԷլիսոնՍայմն ԷշլեյՉարլի Քուլար և Սթիվեն Ֆրայ։

 


Սերիալի գործողությունը տեղի է ունենում Մուրդեյլ փոքրիկ քաղաքի միջնակարգ դպրոցում: Սյուժեի հիմքում ընկած են այն իրավիճակները, որոնցում հայտնվում են գլխավոր հերոսի՝ Օթիս Միլբերնի համադասարանցիները, Օթիսն ապրում է իր մոր՝ Ջին Միլբերնի հետ, որը սեքսոլոգիայի և հարաբերությունների հոգեբանության հայտնի մասնագետ է: Ուսումնական տարվա առաջին իսկ օրերին Օթիսը ստիպված է օգնել դպրոցական խուլիգանին սեռական խնդիրների հարցում` իր ընկերոջը հանգիստ թողնելու խոստման դիմաց: Մեյվ Վալիի համար ակնհայտ է դառնում Օթիսի՝ դեռահասների ինտիմ խնդիրները լուծելու բացահայտված տաղանդը, որն էլ հերոսին առաջարկում է, որ նա խորհուրդներ տա դասընկերներին փողի դիմաց: Մեյվի հետ մտերմանալու ցանկությունը դրդում է Օթիսին համաձայնել և բիզնես սկսել նոր ընկերուհու հետ:


4. Stranger Things (Տարօրինակ դեպքեր)


Ժանր. գիտաֆանտաստիկա, ֆենթեզի
Սցենարիստ. Դաֆեր եղբայրներ
Ռեժիսոր. Շոն Լևի և Էնդրյուն Ստենթըն
Գլխավոր դերերում. Վայնոնա Ռայդերը, Դեյվիդ Հարբորը, Ֆին Վուլֆհարդը, Միլլի Բոբբի Բրաունը, Գեյթեն Մատարացոն, Քալեբ Մաքլաֆլինը, Սեյդի Սինկը, Նատալիա Դայերը, Չարլի Հիթոնը, Քարա Բուոնոն և Մեթյու Մոդինը:


1983 թվականի նոյեմբերի 6-ին Ինդիանայի Հոքինս քաղաքում 12 տարեկան Ուիլ Բայերսը (Նոահ Շնեփ) անհասկանալիորեն անհետանում է: Ուիլի մայրը՝ Ջոյսը, փորձում է գտնել Ուիլին, և միաժամանակ ոստիկանապետ Ջիմ Հոփերը սկսում է հետախուզել, Ուիլի ընկերների՝ Դասթինի, Մայքի, Լուկասի պես: Հաջորդ օրը տղաները գտնում են պսիխոկինետիկ աղջկա, որը գիտի, թե Ուիլը որտեղ է: Երբ նրանք սկսում են ճշմարտությունը պարզել, մի կառավարական կազմակերպություն փորձում է այն թաքցնել այն ժամանակ, երբ մի այլ նենգ ուժ թաքնված է գետնի տակ:


5. ELITƎ (Էլիտա)


Ժանր. թրիլլեր, դեռահասական դրամա
Սցենարիստ. Կառլոս Մոնտերո
Գլխավոր դերերում. Դանա ՊաոլաՄարիա ՊեդրազաՄիգել ԷռանԻտզան ԷսկամիլաԽայմե ԼորենտեՄիգել ԲերնարդեուԱլվարո ՌիկոՕմար Այուսո և Արոն Պիպեր


Իսպանական դրամա թրիլերային վեբ հեռուստասերիալ, որը ստեղծվել է Նեթֆլիքսի համար՝ Կարլոս Մոնտերոյի և Դարյո Մադրոնայի կողմից: Այն հետևում է էլիտար միջնակարգ դպրոցի աշակերտներին և նրանց ընկերներին: Նախկինում նկարահանված դերասաններից շատերը նկարահանվել էին Նեթֆլիքսի այլ գործերում, որոնք արտադրվել կամ տարածվել են Իսպանիայում և Լատինական Ամերիկայում:


«Էլիտան» ուսումնասիրում է պատանեկան դրամաների հետ կապված հասկացությունները, բայց նաև ներկայացնում է ավելի առաջադեմ խնդիրներ և այլ կողմեր: Դրանք ներառում են բազմաթիվ բազմազան սեռական թեմաներ: Կառուցվածքային առումով սերիալում օգտագործվում են առաջխաղացման սյուժե, յուրաքանչյուր սեզոնի առեղծվածները քանդելով պատմվածքների և դրդապատճառների կառուցման համադրությամբ, և դրանից հետո հարցաքննություններ ու հետաքննություններ (բոլորն էլ անցկացնում են նույն կրկնվող ոստիկանի կողմից, որը խաղացել է Աինոա Սանտամարիան):


6. F R I E N D S (Ընկերներ)


Ժանր. Կատագերգություն
Սցենարիստ. Դեյվիդ Քրեյն
Գլխավոր դերերում. Ջենիֆեր Էնիսթոնը (Ռեյչել Գրին), Քորթնի Քոքսը (Մոնիկա Գելեր), Լիզա Կուդրոուն (Ֆիբի Բուֆեյ), Դեյվիդ Շվիմմերը (Ռոս Գելեր), Մեթյու Փերին (Չենդլեր Բինգ) և Մեթ Լեբլանկը (Ջոուի Տրիբիանի)։


Ամերիկյան հեռուստասերիալ, սիթքոմ։ Եթեր է հեռարձակվել 1994 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2004 թվականի մայիսի 6-ը՝ ունենալով 10 եթերաշրջան և 236 թողարկում։ Պատմում է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում բնակվող 6 ընկերների մասին։

Հեռուստասերիալի նախնական տարբերակը՝ «Անքնության սրճարան» (Insomnia Cafe) անվամբ, զարգացվել է Քոֆմանի և Քրեյնի կողմից՝ 1993 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում։ Գաղափարը Բրայթին ներկայացնելուց հետո պրոդյուսերական թիմը «NBC» հեռուստացանցին է հանձնում հեռուստասերիալի 7 էջանոց սյուժեն։ Բազմաթիվ սցենարային փոփոխություններից, վերաշարադրումներից, ինչպես նաև անվանափոխություններից («Մեզ նման ընկերներ» [Friends Like Us]) հետո, նախագիծն ի վերջո ստանում է «Ընկերներ» անվանումը։


7. Game of Thrones (Գահերի խաղը)


Ժանր. Ֆենթեզի, դրամա
Սցենարիստ. Դևիդ Բենիոֆ
Գլխավոր դերերում. Շոն ԲինՆիկոլայ Կոստեր-ՎալդաուՓիթեր ԴինքլեյջԷմիլիա ԿլարկԼենա ՀիդիԻեն ԳլենՔիթ ՀարինգթոնՍոֆի ԹըրներՄեյսի ՈւիլյամսԱյզեք Հեմփսթեդ-ՌայթՆատալի ԴորմերԻվան ՌեոնԴին-Չարլզ ՉեպմենԷյդան ԳիլենՀարրի ԼլոյդՄարկ ԷդդիՋոն Բրեդլի-ՈւեսթԿոնան ՍթիվենսԷլլի ՔենդրիկՍիբել ՔեքլիՋոել ՖրայԷյմի ՌիչարդսոնՋեմմա ՈւիլանՔոնլեթ ՀիլՋեյկոբ ԱնդերսոնՍթիվեն ԴիլլեյնՋերոմ ՖլինՋո ԴեմփսիՌորի ՄակկանԻեն ՈւայթՔարիս վան Հաութեն


Գահերի խաղի սյուժեն բավական ճշգրտորեն ներկայացնում է «Սառույցի և Հրո Երգ» սագայի դեպքերը: Դեպքերը զարգանում են Վեսթերոս և Էսսոս մայրցամաքներում, որտեղ ազնվական ընտանիքները պայքար են մղում հանուն Երկաթե գահի։ Իրադարձությունները մեկ տանում են դեպի սառուցյալ Հյուսիս, մեկ՝ արևելյան շոգ մայրցամաք Էսսոս: Առաջին սեզոնը հեպտոլոգիայի առաջին վեպի հավատարիմ ադապտացիան է։ Հաջորդ սեզոնները, սակայն, սկսում են նշանակալիորեն տարբերվել գրքերի իրադարձություններից։ Համաձայն Դեյվիդ Բենիոֆի՝ «Հեռուստասերիալը ադապտացնում է սերիաները որպես մի ամբողջություն և հետևելով քարտեզին, որ Մարթինը տրամադրել է մեզ, ինչպես նաև հիմնաքարերի վրա հենվելով, սակայն բնավ պարտադիր չէ ճանապարհին յուրաքանչյուր կանգառը ճշտգրիտ ադապտացնել»։


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ