Գեղեցկությունը չի փրկի աշխարհը. 6 թևավոր խոսք, որ ճիշտ չենք օգտագործում

Հաճախ  մեր  խոսքում  մենք  օգտագործում  ենք  տարբեր ասույթներ  և  թևավոր  խոսքեր,  բայց  արի  ու  տես,  որ  դրանց մի  մասը  մենք  սխալ  ենք  հասկանում  և  օգտագործում:  Ձեզ  ենք  ներկայացնում  սխալ  օգտագործով  մի  քանի  թևավոր  խոսք.

«Առողջ հոգի՝ առողջ մարմնում»

Սխալ համատեքստ. Առողջ պահելով մարմինը՝ մարդը պահպանում է նաև հոգու առողջությունը:

Ճիշտ համատեքստ. Պետք է ձգտել հոգու և մարմնի միջև ներդաշնակության:

Սա ցիտատ է Յուվենալից «Orandum est, ut sit mens sana in corpore sano», որ նշանակում է՝ «Պետք է աստվածներին աղոթել, որ հոգին առողջ լինի առողջ մարմնի մեջ»: Խոսքն այն մասին է, որ պետք է ձգտել հոգու և մարմնի միջև ներդաշնակության, որն իրականում հազվադեպ հանդիպող երևույթ է:

 

«Գեղեցկությունը կփրկի աշխարհը»

Սխալ համատեքստ. Գեղեցկությունը կփրկի աշխարհը:

Ճիշտ համատեքստ. Գեղեցկությունը չի փրկի աշխարհը:

Դոստոևսկուն վերագրվող այս արտահայտությունը իրականում հնչել է գրողի «Ապուշը» վեպի գլխավոր հերոս՝ իշխան Միշկինի շուրթերից: Ինքը Դոստոևսկին վեպի ողջ ընթացում ցուցադրում է, թե հերոսը որքան սխալ է իր դատողություններում, շրջակա աշխարհի մասին պատկերացումներում և, մասնավորապես, այս արտահայտության մեջ:

 

«Կյանքը կարճ է, արվեստը՝ անմահ»

Սխալ համատեքստ. Իրական արվեստը հավերժ կգոյատևի, նույնիսկ հեղինակի մահից հետո:

Ճիշտ համատեքստ. Կյանքն այնքան կարճ է, որ չես կարող հասցնել յուրացնել բոլոր արվեստները:

Լատիներեն արտահայտության մեջ «Ars longa, vita brevis» արվեստը ոչ թե «հավերժ», այլ «երկար» է, այսինքն՝ լայնածավալ է: Խոսքն այն մասին, որ արվեստի ուսումնասիրությանը հարկավոր կլինի մի ողջ կյանք հատկացնել, սակայն, այնուամենայնիվ, չես կարող հասցնել ամեն ինչ սովորել:
«Եվ դու՞ Բրուտոս»

Սխալ համատեքստ. Զարմանքով դիմելաձև դավաճանին, որին վստահում էին:

Ճիշտ համատեքստ. Սպառնալիք՝ «դու հաջորդն ես»:

Կեսարի խոսքը որդուն, որ ամբողջական ձևով պետք է հնչի այսպես. «Եվ դու, որդիս, կզգաս իշխանության համը»: Արտահայտության առաջին երկու բառերն ՝ Կեսարը կարծես անիծում էր որդուն՝ նրա համար բռնի մահ կանխազգալով:

 

«Ճշմարտությունը գինու մեջ է»

Սխալ համատեքստ. Խմած մարդը ճշմարիտ է խոսում:

Ճիշտ համատեքստ. Գինու մեջ գուցև ճշմարտությունն է, սակայն առողջությունը ջրի մեջ է:

Խնդիրն այն է, որ լատինական արտահայտության միայն մի մասն է գործածվում: Ամբողջական արտահայտությունն այպես է հնչում՝ «In vino veritas, in aqua sanitas»՝ «Գինու մեջ ճշմարտությունն է, ջրի մեջ՝ առողջությունը»:
«Մավրն արել է իր գործը, Մավրը կարող է հեռանալ»

Սխալ համատեքստ. Շեքսպիրի Օթելոյի մասին:

Ճիշտ համատեքստ. Ծաղրական արտահայտություն այն մարդու մասին, որի կարիքն այլևս չեն զգում:

Այս արտահայտությունը որևէ կապ չունի Շեքսիպիրի հետ, քանի որ վերցված է Ֆ. Շիլլերի 1783 թ.-ին գրված «Ֆիեսկոյի դավադրությունը Ջենովայում» դրամայից: Ստեղծագործության մեջ այս արտահայտությունն անում է մավրը, որ զգում է իր անպետքությունն այն բանից հետո, երբ կոմս Ֆիեսկոյին օգնում է ամստամբություն բարձրացնել Ջենովայի բռնակալ՝ դոժ Դորիոյի դեմ:

Աղբյուր` Life  Panorama

Ձեզ նույնպես կարող է դուր գալ