Հարավկորեական Տեգուի քաղաքագլուխը բնակիչներին հորդորել Է տնից չհեռանալ կորոնավիրուսի պատճառով

Հարավային Կորեայի Տեգուի քաղաքագլուխը քաղաքի 2,5 միլիոն բնակիչներին հորդորել Է չհեռանալ տներից եւ այդ կերպ կասեցնել կորոնավիրուսի տարածումը։

Այդ հորդորով քաղաքագլուխ Քվոն Են Չժին հանդես Է եկել Տեգուի բնակիչներին հղած հեռւստաուղերձում: Այդ քաղաքում, ինչպես նանեւ մերձակա բնակավայրերում մեկ օրում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 35 նոր դեպք: Նա նաեւ քաղաքի բնակիչներին հորդորել Է բժշկական դիմակներ կրել նույնիսկ շենքերի ներսում:

Բացի այդ, վիրուսի բռնկման կապակցությամբ քաղաքագլուխն անհապաղ օգնության համար դիմել Է Հարավային Կորեայի ղեկավարությանը:

Կորեայի Հանրապետության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխման կենտրոնի տվյալներով՝ 35 հոգուց 28-ը, որոնց մոտ վարակ են հայտնաբերել, այցելել են նույն այն կրոնական հիմնարկությունը, ինչ որ ավելի վաղ հիվանդացած 61-ամյա կինը: Տեգուն գտնվում Է Սեուլից 300 կիլոմետր հարավ – արեւելք ընկած շրջանում: Փետրվարի 20-ի դրությամբ Հարավային Կորեայում վիրուսով վարակվածների թիվը հասել Է 82-ի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Աղբյուր՝ «Արմենպրես»

Ձեզ նույնպես կարող է դուր գալ