Ատամների մասին

Բացի նրանից, որ ատամները պետք է պարբերաբար մաքրել, մենք շատ քիչ բան գիտենք դրանց մասին: Մինչդեռ, անատոմիական այս առանձնահատկության հետ շատ զարմանալի փաստեր են կապված:

Որոշ նորածիններ ծնվում են ատամներով

Երկու հազար երեխաներից մեկը ծնվում է ատամներով: Ատամները, որոնցով ծնվում է երեխան, սովորաբար գտնվում են ստորին լնդերի վրա եւ սովորաբար ունենում են թույլ արմատներ: Շատ դեպքերում դրանք կարող են հեռացվել կրծքով սնուցման ժամանակ խնդիրներից խուսափելու համար: Ատամներով ծնվելու փաստը կարող է լինել հիվանդության ախտանիշ: Ատամներով են ծնվել Նապոլեոնը եւ Հուլիոս Կեսարը:

Ոչ բոլորի կաթնատամներն են ընկնում

Կաթնատամների աճը եւ թափվելը բնական գործընթաց է: Սովորաբար երեք տարեկանում երեխան ունենում է 20 ատամ: Կաթնատամները թուլանում եւ ընկնում են, քանի որ սկսում են դուրս գալ նրանց տակ գտնվող հիմնական ատամները: Այն սովորաբար սկսում է տեղի ունենալ 5-6 տարեկանում: Իսկ եթե կաթնատամի փոխարեն հիմնական ատամը դուրս չի գալիս, ապա մարդու մոտ կաթնատամն այդպես էլ մնում է:

Որոշ մարդկանց մոտ ատամները դադարում են ընկնել

Ինչքան շատ սեղանատամներ, այդքան շատ խնդիրներ: Նայած, թե այս հարցն ում է ուղղված: Կան մարդիկ, ովքեր տառապում են հիպերդոնտիայով` ատամների քանակի ավելցուկով: Եթե ավելորդ ատամները խանգարում են մարդուն, ապա ատամնաբույժը հեռացնում է դրանք, իսկ եթե ոչ, ապա վերջինս զգուշորեն դասավորում է նրանց ուղիղ շարքով: Հազվադեպ է լինում, երբ հիպերդոնտիայով տառապող մարդկանց մոտ հասուն տարիքում ընկնում է մշտական ատամների ամբողջ շարքը:

Ատամներից զարդեր են պատրաստվում

Հետաքրքիր է, թե ինչ է անում «ատամների փերին» բոլոր հավաքած ատամներով: Գուցե դրանք վերածում է արվեստի գործերի եւ վաճառում աճուրդում: Կատակը մի կողմ, ըստ էության, կան մարդիկ, ովքեր իրենց սեղանատամներով կամ առջեւի ատամներով պատրաստում են զարդեր:

Ուռուցքը կարող է աճել ատամի հյուսվածքով

Տերատոման ուռուցքի տեսակ է, որն իրենից ներկայացնում է ոչ տիպիկ հյուսվածք կամ օրգան: Նրանում կարող են լինել ատամների կամ մազերի հյուսվածքներ: Բարեբախտաբար, տերատոմայի շատ տեսակներ հաջողությամբ հեռացվում են վիրահատական եղանակով:

Ատամ՝ աչքի մեջ

60-ամյա մի կին բառացիորեն հեռացնել է տվել ատամը` տեսողությունը վերականգնելու համար: Շերոն Տորնտոնը կորցրել էր տեսողությունը` պայմանավորված Սթիվեն-Ջոնսոնի համախտանիշով, որի հետեւանքով խախտվել էին աչքի մակերեւութային բջիջները: 9 տարի անց կինը համաձայնում է անսովոր վիրահատության: Հեռացնում են նրա ժանիքը, որտեղ տեղադրվում է արհեստական տեսապակի եւ փոխպատվաստում ձախ աչքին: Մեկ օր անց կույր կինը կրկին կարողանում է տեսնել:

Ոչ բոլոր մշակույթներում են ուղիղ ատամները համարվում գեղեցիկ

Մեծ մասամբ ընդունված է գրավիչ համարել ուղիղ սպիտակ ատամները: Սակայն կան երկրներ, որտեղ գրավիչ է համարվում ատամների անկանոն ձեւը: Ճապոնիայում ծուռ ատամներն աներեւակայելի հանրահայտ են: Ուղիղ ատամներով կանայք հատուկ թեքում են իրենց ատամները, որպեսզի «գեղեցկացնեն» իրենց ժպիտը:

Մարդկությունը վերջնականապես կարող է ձերբազատվել իմաստության ատամներից

Սեղանատամների մեկ երրորդն օգնել է մեր նախնիներին ծամել արմատներ, տերեւներ եւ կոտրել ընկույզ: Այժմ, սակայն, բնակչության 35%-ը ծնվում է առանց իմաստության ատամների: Մեծամասնությունը հեռացնում է այդ ատամները, քանի որ մեր բերանի խոռոչը շատ փոքր է դրանց տեղավորելու համար: Երբ մի որեւէ օրգան կամ նրա մի մասը երկար ժամանակ չի օգտագործվում, այն դառնում է թերաճ եւ ի վերջո անհետանում է: Գիտնականների կարծիքով ապագայում կվերանան կույր աղին, իմաստության ատամները եւ հնարավոր է նույնիսկ ոտքերի ճկույթները:

Ատամների համար չամիչն ավելի վնասակար է, քան կարամելը

Ոչ բոլոր քաղցրավենիքներն են հավասարապես վնասակար մեր ատամներին, սակայն ավելի լավ է քաղցրավենիքն ուտել միանգամից, քան օրվա ընթացքում մի քանի անգամ քիչ-քիչ` շարունակաբար սնուցելով ատամները ոչնչացնող մանրէներին:

Աղբյուր՝ galatv.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ