
Մենք բոլորս էլ շատ ենք սիրում Թեդի արջուկներին, բայց քչերս գիտենք արջուկի պատմությունը։
Թեդի արջուկը շատ հետաքրքիր պատմություն ունի։ Նրա անունը կապված է ԱՄՆ-ի նախագահներից մեկի՝ Թեոդոր Ռուզվելտի մականվան վետ։ Ռուզվելտը մականունը ստացել էր 1902 թ. Միսսիսիպիում կայացած արջի որսի ժամանակ։ Ռուզվելտի մարդիկ, որոնց ուղղորդում էր Լոնգինոն շներով, 3 օր փնտրելուց հետո, վերջապես մի արջ են բռնում և կապում ծառից։ Այնուհետև նախագահին առաջարկում են սպանել արջին, բայց Ռուզվելտը հրաժարվում է անպաշտպան կենդանուն սպանել։
Այս դեպքը Քլիֆորդ Բերիամինի քաղաքական ծաղրանկարի թեմա է դառնում և հայտնվում «Վաշինգտոն փոստ» թերթում։
Ավելի ուշ Մորիս Միչտոմը տեսնելով Ռուզվելտի այդ նկարը, ոգեշնչվելով որոշում է փոքրիկ խաղալիք ստեղծել՝ Թեդի արջուկ անվանումով։Սակայն, մինչ խաղալիքի վաճառքը այն ուղարկում է Ռուզվելտին և ստանում է նրա թույլտվությունը։ Հետզհետե արջուկը հայտնի է դառնում ամբողջ աշխարհում։