Ինչու՞ տիեզերագնացները չեն կարողանում լաց լինել տիեզերքում

Ինչպես բացատրում են ՆԱՍՍԱ-ի մասնագետները, միկրոգրավիտացիայի պայմաններում արցունքները ցած չեն թափվում ինչպես Երկրում, այլ մնում են տեղում: Դրանք հավաքվում են ակնագնդի շուրջ:Ավելին, արցունքները բազմաթիվ տհաճ զգացողություններ են առաջացնում:

Գիտական բացատրության համաձայն, արցունքները չպետք է ցավ առաջացնեն: Չնայած մենք հաստատ չգիտենք ինչի համար ենք արտասվում, բայց արցունքները մեղմացնող հատկություն ունեն:  Ինչպես հայտնի է, անկշռությունը բացասաբար է ազդում մարդու տեսողության վրա, ինչը պայամանավորված է գլխում հեղուկի խառնմամբ: Հնարավոր է նաև, որ տիեզերքում առաջանում է աչքերի չորություն և պատահաբար հեղուկի թափանցումը կարող է այրոց առաջացնել:

Ինչպես բացատրում է տիեզերագնաց Ռոն Պարիզեն, եթե հավաքվում են շատ արցունքներ, դրանք դուրս են գալիս աչքից և լողում են օդում: Այլ խոսքերով, դուք կարող եք հետևել, թե ինչպես են ձեր արցունքները լողում աչքերի առաջ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ