Արտյոմ Օհանյան

Արտյոմ Օհանյան

Ծրագրի ղեկավար

Ողջու՜յն: Ես Արտյոմ Օհանյանն եմ, Լոռու մարզից: Newsflow.am -ն ինչ ծնվել է կյանքումս է, չեմ պատրաստվում լքել թիմը: Սովորում եմ Հայաստանի Եվրոպական քոլեջում, հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում, ապագա լրագրող կամ դերասան եմ:

Մարիետա Մելոյան

Մարիետա Մելոյան

Խմբագիր

Ողջու՜յն: Ես Մարիետա Մելոյանն եմ Արագածոտնի մարզի Արտենի գյուղից: Սովորում եմ ՀԱՊՀ «Տեղեկատվական անվտանգություն» բաժնում: Աշխատասեր եմ, նպատակասլաց, պատասխանատու: Հեշտությամբ կարողանում եմ հաղորդակցվել, նոր ծանոթություններ հաստատել: Սիրում եմ ընթերցել, զբաղվել կամավորական աշխատանքներով: Կամավորության շնորհիվ դարձել եմ թիմային, նորարար և ավելի ակտիվ: Իսկ Newsflow-ի հրաշք թիմում ընդգրկվելը իմ կյանքի կարևոր ձեռքբերումներից մեկն էր: Դե ի՞նչ, համոզվեք ինքներդ՝ ուսումնասիրելով կայքը կամ կարդալով հեղինակային հոդվածներից որևէ մեկը (թեկուզ՝ բոլորը)...

Սվետա Խաչատրյան

Սվետա Խաչատրյան

Խմբագիր

Ես Սվետան եմ, ապրում եմ Արմավիրի մարզի, Արևիկ գյուղում: Սովորում եմ դպրոցում և զուգահեռ հաճախում Արմավիրի արվեստի դպրոցի՝ ասմունք բաժինը: Ունեմ շատ նախասիրություններ, սիրում եմ կենդանիներին, : Նպատակասլաց եմ, ակտիվ, կատարում եմ կամավորական աշխատանքներ, մասնակցում եմ տարբեր սեմինարների և երիտասարդական ծրագրերի: Մասնակցել եմ “GROW ARMENIA”, “Coca-Cola Hellenic Botting Company and Managment mix ”, ” Local democracy through ”, ” Women in Local Democracy ” ծրագրերին , ” Էտյուդ ” և ”Art Music ” հանրապետական ​​մրցույթ-փառատոններին: Կամավոր եմ “ՄԻՏՔ” ՀԿ-ում և Արմավիրի ինֆոտանը: Այժմ սովորում եմ լրագրություն, քաղաքագիտություն վերոնշյալ ՀԿ-ներում: Խորությամբ ուսումնասիրում եմ գերմաներենը: Ապագա թարգմանչուհի եմ:

Սուսաննա Գևորգյան

Սուսաննա Գևորգյան

Խմբագիր

Ես Սուսաննան եմ, Կոտայքի մարզի Զորավան գյուղից։ Սովորում եմ տեղի դպրոցի 12-րդ դասարանում։ Ապագա իրավաբան եմ։ Սիրում եմ կարդալ գրքեր, լսել երաժշտություն, ուսումնասիրել պատմություն ու լեզուներ։

Միլենա Դալլաքյան

Միլենա Դալլաքյան

Խմբագիր

Ես Միլենան եմ,ծնվել և ապրում եմ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։Սովորում եմ տեղի ավագ դպրոցում՝արդեն 12֊րդ դասարանում։Շատ եմ սիրում մասնակցել տարբեր օլիմպիադաների։Դպրոցին զուգահեռ մասնակցում եմ ամերիկյան դեսպանատան կողմից հովանավորվող Access ծրագրին։Բազում նախասիրություններն ու զբաղմունքները ինձնից անպակաս են։Շատ եմ սիրում պարել՝ինքնուս եմ,բացի դրանից նաև նկարում եմ և ստեղծագործում։Շատ զգացմունքային եմ,աշխատասեր և ակտիվ։Ապագա բժշկուհի եմ։

Սելեստա Բաղդասարյան

Սելեստա Բաղդասարյան

Խմբագիր

Դե ինչ, արի ծանոթանանք. Ես Սելեստան եմ, այո'-այո', ճիշտ կարդացիր՝ Սելեստա: Ամբողջ աշխարհում հազվադեպ հանդիպող անուն ունեմ, թերևս դա է պատճառը, որ մարդիկանց մոտ անունս տպավորվում է հենց առաջին հանդիպումից: Սովորում եմ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Ֆինանսական ֆակուլտետում: Ունեմ շատ տարբեր երազանքներ և նպատակներ, որոնք քայլ առ քայլ իրականություն եմ դարձնում: Դրանցից մեկն էր արտասահմանում սովորելը, որը իրականություն դարձավ հենց այս տարի. տեղափոխվեցի հեքիաթային Խորվաթիա՝ տնտեսագիտական համալսարանում սովորելու: Անչափ սիրում եմ իմ մասնագիտությունը, որի շնորհիվ ձեռք բերված հմտություններն ինձ օգնում են հաջողության հասնել ցանկացած ոլորտում: Տասներկու տարեկանից սովորել եմ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: ԹՈՒՄՈ-ն բեկումնային ազդեցություն է ունեցել իմ մտածելակերպի և նախասիրությունների վրա: Այնտեղ սկսեցի հետաքրքրվել լրագրությամբ, անիմացիայով, լուսանկարչությամբ: Արդյունքում լուսանկարներս տպագրվեցին New York Times պարբերականի բլոգում, որին հաջորդեցին բազմաթիվ լուսանկարչական մրցույթներ և ցուցահանդեսներ: Որպես ընդհանրացում կարող եմ ասել, որ ԱՆՀՆԱՐԻՆ թվացող ցանակացած երազանք, կարող է դառնալ մեր ապագայի իրականությունը, քանի որ անհնարինության գաղափարը միայն մեր գլխում է. հաղթահարելով այդ բարիերը՝ անհնարինը կդարձնենք հնարավոր:

Լուսինե Ավանեսովա

Լուսինե Ավանեսովա

SMM մասնագետ

Ողջո՜ւյն,սիրելի ընթերցող։ Ես Լուսինեն եմ, արդեն 28 տարեկան, աստվածնե՜ր։ Էությամբ կրեատիվ եմ, սիրում եմ մտածել և, առհասարակ, ապրել «out of box» սկզբունքով ու հենց դրա համար էլ տարիներ առաջ ընտրեցի մարքեթոլոգի մասնագիտությունը,որով և շարունակեցի աշխատել ու ավելի զարգանալ թվային և ավանդական մարքեթինգի հարթակներում։ Սիրում եմ կարդալ, ստեղծագործել տարբեր թեմաներով, բայց ինքս ինձ համար։ Ապրում եմ ռոք երաժշտությամբ,սիրում եմ էքստրիմ՝ տարիներ առաջ իրականացրեցի իմ բաղձալի երազանքներից մեկը՝ կատարեցի պարաշյուտային թռիչք 800 մետր բարձրությունից։ Իմ կյանքի կարգախոսն է՝ «Եղի՛ր ազատ, մտածի՛ր կաղապարներից դուրս»։

Արմեն Թադևոսյան

Արմեն Թադևոսյան

ՄՌԿ / Գլխավոր խմբագիր

Բարև՜։ Ես Թադևոսյան Արմենն եմ։ Ծնվել, ապրել, ապրում եմ Նոր Երզնկա գյուղում։ Սիրում եմ սովորել, ընթերցել ու շփվել։ Իմ կյանքի կարևոր նպատակը միշտ քայլ առաջ անելն է, թեկուզ երբեմն ընկնեմ, բայց էլի առաջ։

Հռիփսիմե Աթանեսյան

Հռիփսիմե Աթանեսյան

Խմբագիր

Ողջույն։Ես Հռիփսիմեն եմ,Սյունիքի մարզի Շաղատ գյուղից։Սովորում եմ տեղի միջնակարգ դպրոցում։Ապագա լրագրող եմ։Սիրում եմ նոր ծանոթություններ:

Աննա Ստեփանյան

Աննա Ստեփանյան

Խմբագիր

Ողջու՜յն,ես Աննան եմ,16 տարեկան։Ժպտերես ,դրական էներգիայով, նեղացկոտ,արև ու անկեղծ ժպիտ սիրող աղջնակ։Սիրում եմ շփվել,և մեծացնել իմ տաղանդավոր ընկերական շրջապատը։Ապրում եմ Գեղարքունիքի մարզի ք. Ճամբարակում։Սիրում եմ երգել,պարել , ստեղծագործել, զբաղվել ընթերցանությամբ և լուսանկարել ։ Ցանկանում եմ ապագայում ունենալ իմ սեփական բիզնեսը։

Տաթև Սարգսյան

Տաթև Սարգսյան

Խմբագիր / Հարցազրուցավար

Ողջու՛յն, ես Սարգսյան Տաթևն եմ: Ծնվել և մեծացել եմ Հրազդան քաղաքում։ Սիրելի զբաղմունքը՝ սովորել։ Չեմ սիրում միակողմանի մտածելակերպով մարդկանց։

Լիլիթ Գևորգյան

Լիլիթ Գևորգյան

Վերլուծաբան

Ողջո՜ւյն։ Ես Լիլիթն եմ։ Ծնվել և ապրում եմ Երևանում։ Անչափ սիրում եմ իմ երկրի ամեն մի անկյուն։ Սիրում եմ ճամփորդել, ու բացահայտումներ անել։ Մասնագիտությամբ լեզվաբան եմ։ Կարծում եմ, որ մարդ չպետք է սահմանափակի ինքն իրեն։ Ինքնակրթության ջատագով եմ։ Ինձ փորձում եմ նաև գրաֆիկ դիզայնում։ Կարծում եմ, որ չկա անհնար բան, պարզապես պետք է մեծ ցանկություն ու սեր։

Ամալիկ Բաղդասարյան

Ամալիկ Բաղդասարյան

Բովանդակություն գրող

Ողջույն։ Ես Ամալիկն եմ, քաղաք Մարտունուց։ Մասնագիտությամբ օտար լեզուների բանասեր-մանկավարժ եմ, սրտով՝ բառերի նկարիչ)) Սիրում եմ արվեստի բոլոր ճյուղերը, ստեղծագործում եմ ու երբեք չեմ հանձնվում։ Հեշտ ճանապարհներն էլ ինձ համար չեն։

Մարիամ Ավետիսյան

Մարիամ Ավետիսյան

Խմբագիր

«Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք» Ողջու՜յն, ես Մարիամն եմ 18 տարեկան, մասնագիտությամբ հաղորդավար լրագրող եմ, կարծում եմ լավագույն մասնագիտություն է ինձ համար: Սովորել եմ Գայանե Փայտյանի «Tv-Ideal» դպրոցում, որի համար շատ ուրախ եմ: Ես աշխատում եմ կամավոր «OST - Armenia» և Newsflow.am կայքերում: Սովորում եմ հայոց պատմություն «Հայ միասնության խաչում» : Ազատ ժամանակս սիրում եմ լսել տարբեր լեզուներով երգեր և կարդալ գրքեր: Մարդկանց մեջ գնահատում եմ անկեղծությունը և պատասխանատվությունը: Կարծում եմ այս երկու հատկանիշներնեն մարդկանց շբումը ամրացնում: Երիտասարդներին և բոլորին խորհուրդ կտամ մտքերին տան ազատություն իդեաները կյանքի կոչեն:

Անահիտ Բնյան

Անահիտ Բնյան

Խմբագիր

Ողջու՜յն: Ես Անահիտ Բնյանն եմ: Գեղարքունիքի մարզի գ. Կարմիրգյուղից: Աշխատասեր, նպատակասլաց և շատ պատասխանատու եմ: Սիրում և զբաղվում եմ կամավորությամբ: Այն կարծես կյանքիս անբաժան մասը լինի: Արդեն 14 տարի է ինչ երգում և պարում եմ: Երաշժտական գործիքներից տիրապետում եմ քանոնին և դաշնամուրին: Շատ եմ սիրում կիթառը, բայց նվագում եմ շատ քիչ: Սիրում եմ ստեղծագործել, բայց չհրապարակել: Սիրում եմ ուսումնասիրել լեզուներ, արդեն 5 լեզու գիտեմ, բայց ուզում եմ դրանց շարքին ավելացնել ևս մի քանիսը: Հետաքրքրված եմ ծրագրավորմամբ, հոգեբանությամբ, բժշկությամբ ու իրավաբանությամբ: Նաև շատ սիրում և ապրում եմ բնությամբ: Զբաղվում եմ նաև լուսանկարչությամբ: Ինչպես նաև կազմակերպում և իրականացնում եմ շատ ծրագրեր: Հուսամ, որ նաև շուտով կկողմնորոշվեմ մասնագիտությանս հարցում: Դե՜, քեզ բարի ընթերցում, սիրելի՛ընթերցող: