Թեյլոր Սվիֆթը կվերաձայնագրի իր երգերը

Համաշխարհային աստղ, երգիչուհի և երգահան Թեյլոր Սվիֆթը պատրաստ է վերաձայնագրել մինչև «Lover» ընկած իր բոլոր ստուդիական ալբոմների երգերը, նույնիսկ նրանց նոր շունչ հաղորդել, դեռ այսպիսի ծրագիր ոչ մեկ չէր պատրաստել։

Հիշեցնենք, որ այս ամառ Սքութեր Բրաունը 300 մլն դոլար առժողության պայմանագրով գնել էր Big Machine Label Group ձայնագրման ստուդիան, իսկ այդ պայմանագրի մեջ մտնում էին Թեյլոր Սվիֆթի 6 պլատինե ստուդիական ալբոմները (2006 – «Taylor Swift, 2008 – «Fearless», 2010 – «Speak Now», 2012 – «Red», 2014 – «1989», 2017 – «Reputation»)։

«Այս 300 մլն դոլար առժողության պայմանագիրը գողացավ իմ ամբողջ կյանքի աշխատանքը և հիմա դա այնպիսի մարդու ձեռքերում է, ով փորձում էր քանդել դա» – ասել է Թեյլոր Սվիֆթը։ Նա ասել էր, որ Բրաունը՝ ով աշխատել է Թեյլորի վաղեմի թշնամի Կանյե Վեսթի հետ, նրան ենթարկել էր տարիներ շարունակ «Անդադար, Հոգեբանական Ճնշման»: Մինչև «Lover» ընկած Սվիֆթի բոլոր ստուդիական ալբոմների ձայնագրություններով, որոնք այժմ պատկանում են Բրաունի Ithaca Holdings-ին, ընկերությունը կարող է թելադրել Սվիֆթին ոչ շահավետ պայմաններ։

Այդ ժամանակ Big Machine Label Group-ի տնօրեն Սքոթ Բոռչեթան դեմ էր դուրս եկել Սվիֆթի գրառմանը և ասել էր, որ Բրաունը նրան առաջարկել էր, մի շարք շահավետ պայմաններ, որոնցով նա կարող էր հետ ստանալ իր ձայնագրությունները։ Բայց Սվիֆթը հրաժարվել էր, նոր պայմանագիր կնքելով Universal Music Group-ի մեջ մտնող Republic Record ձայնագրման ստուդիայի հետ, որով նրա ապագա գործերը կպատկանեն մի միայն իրեն։ Մինչև իր 7-րդ ստուդիական ալբոմ՝ «Lover»-ի թողարկումը, Թեյլոր Սվիֆթը «Սառը պատերազմ» էր հայտարարել և հասկացրել, որ կարող է վերաձայնագրել երգերը՝ նոր շնչով։

 

 

«CBS Sunday Morning» – ին տված հարցազրույցում Սվիֆթը պաշտոնապես հայտարարել է, որ կվերաձայնագրի իր երգերը։ Այն հարցին, թե վերաձայնագրելը մտնում է Սվիֆթի ապագա ծրագրերի մեջ, Սվիֆթը պատասխանել է – «Օհ, Իհարկե»։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ