Շուշանիկ Մելքբեկյան – «Տավուշի Հերոսներին»

Սիրտս կտոր կտոր եղավ,
Այս ցավին ո՞նց դիմանամ,
Ամեն մեկիդ ժպիտը ջինջ,
Մեր Տավուշում անմահացավ։

Սոս ու Գարուշ, Գրիշա՜, Սմբա՜տ,
Դուք դեմ ելաք մահվան դեմ,
Թուրքն անզոր էր առնել ձեզնից,
Տավուշս վեհ, սեգ ու հեզ։

Անմահացաք, ընկաք փառքով,
Մեզ թողեցիք վիշտ ու ցավ,
Ձեզ միացան երկու արծիվ,
Զինվոր Արթուրն ու Աշոտ։

Փառքը ձերն է, վիշտը մերը,
Դուք գնացիք դեպ երկինք,
Մեզ թողեցիք ձեր վրեժը,
Որ պոռթկում է մեր սրտից։

Խոսք եմ տալիս տղերք ջան ձեզ,
Պիտի պահենք հողը մեր,
Ձեր արյամբ է եզրագծվել,
Տավուշս սուրբ, Բերդս՝ վեհ։

Անառիկ ենք միշտ պահելու,
Բերդ ամրոցս անսասան,
Իսկ արյունը ձեր սուրբ թափված,
Միշտ էլ թարմ է մնալու։

Ամեն անգամ մոմ վառելիս,
Ձեր անունն եմ լուռ տալու,
Աստծուն խնդրեմ՝ Հերիք է Տե՜ր,
Էլ հերոսներ չենք ուզում…

Սիրտս կտոր կտոր եղավ,
Այս ցավին ոնց դիմանամ,
Տե՜ր, խնդրում եմ, դու եղիր տեր,
Որդիներիս պահապան…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ