
Հայաստանի ամենախոնավ, ամենաանտառաշատ մարզը, բնության հրաշքների կենտրոններից մեկը Տավուշի մարզն է, որը տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ է ընդունում և նրանց համար հիանալի ժամանց ապահովելով ճանապարհում: Այսօր եկել ենք խոսելու հենց այս հրաշք մարզի բնական և պատմամշակութային գանձերի մասին:
Իջևանի դենդրոպարկ
Ընտանիքով հանգստանալու, բնությունը վայելելու, աղմուկից կտրվելու յուրօրինակ միջավայր է Իջևանի դենդրոպարկը: Գտնվում է Աղստև գետի աջ ափին՝ գետի հին հունի տեղում, որը ծածկված է հողի շերտով։ Հետաքրքիր է, որ այստեղ կա մոտ 650 տեսակի ծառ ու թուփ, ընդ որում բույսեր կան բոլոր մայրցամաքներից՝ բացառությամբ Ավստրալիայի։ Էլ ավելի հետաքրքիր է աջատխլենու արահետը: Մի խոսքով չեք կշտանա այստեղի հանգստից:
Գոշավանք
12-րդ դարի այս վանքը իր գեղեցկությամբ և արժեքներով գրավում է ոչ միայն տեղացիներին, այլև օտարերկրյացիներին: Գտնվում է Գետիկ գետի աջ ափին: Սկզբում անվանակոչվելէ Նոր Գետիկ, սակայն Մխիթար Գոշի մահվանից հետո վերանվանվել է Գոշավանք: Բազմաթիվ երկրաշորժեր և ավերածություններ տեսնելուց հետո վանքը վերակաանգնվել է 20-րդ դարի երկրորդ կեսին, ինչից հետո իր ողջ վեհությամբ հիացնում է Տավուշ այցելողներին:
Պարզ լիճ
Դիլիջանից մոտ 9 կմ հեռավորության վրա է գտնվում մոտ 300 մ երկարությամբ և 100 մ լայնությամբ Պարզ լիճը: Ափը հարթ է, շրջապատն էլ անտառոտ է, ինչի արդյունքում լճի ջուրը ստանում է կանաչավուն երանգ: Լճում կարող եք նավարկել և հարզատ մարդու հետ կտրվել խնդիրներից ու գործերից:
Տավուշի բերդ
Ժամանակին այն ուներ Ցլիկ ՄԱրամի բերդ անվանումը, կառուցողն էլ հայոց հայտնի արքա Աշոտ Երկաթն է եղել: Ժամանակի ընթացքում բերդը անցել է մի իշխանից մյուսին, ավերվել, վերականգնվել ու հասել մեզ: Բերդի ավերակները, որոնք մինչև օրս էլ նշմարվում են, գտնվում են Բերդ քաղաքում, մի բարձր ու զառիթափ լեռան վրա։ Նրա շինությունները բռնել են բավական մեծ տարածություն։ Այժմ դրան բոլորը, գրեթե առանց բացատրության, գտնվում են հողի հաստ շերտի տակ։
Սրանք ընդամենը մի անիսն են Տավուշի գանձերից, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մարզի ամրությունն ու կայունությունը: Մեր այս կանաչ մարզի մասին դեռ շատ երկրներում են լսելու:
Լուսանկնարները` Armeniadiscovery և One way tour :