
Իրականում դու իմ իդեալը չես,բայց ինձ համար իդեալական ես,իմն ես..կամ չգիտեմ պարզապես ես եմ ուզում քեզ համարել իմը,միակը,ուրիշը…
Դու իմն ես սրտիս բոլոր բջիջներում, իմ բոլոր օրերում,տարվա բոլոր եղանակներին, իմն ես միշտ ամեն տեղ ու ամենուր….
Գիտե՞ս ես սիրում եմ քեզ:
Սիրում եմ ամեն օր ավելի ու ավելի..միշտ ամեն ժամ մտքումս ես դու..գիտե՞ս ես նաև կարոտում եմ քեզ,ես սպասում եմ քեզ.գիտեմ որ կգաս չգիտեմ թե երբ,բայց վստահ եմ,որ կգաս..
կԳԱՍ, որ օրերես,ժամերս ու ամեն վայրկյանս քեզանով լցնեմ ու քեզանոտվեմ …քո ջերմությունից ես թևեր առնեմ ու դառնամ տերը աշխարհի, դառնամ ամենաուժեղը,բայց միայն Քո կողքին:
Ես հավատում եմ մեր ստեղծած հեքիաթին,հավատում ու ամեն օր եմ պատկերացնում մեր հանդիպումը առաջին… Սպասում եմ քանի,որ ես հավատում եմ քեզ…
Ասում են,որ սերերը հաղթել գիտեն …
Դե՞, արի մենք էլ հաղթենք:
Արի հեռավորությանը ,ժամանակին ու անսահման կարոտին հաղթենք:
Արի ուժեղ լինենք ու մեր գտած երջանկությանը ամուր ձեռքերով պահենք….
Թող օվկիանոսները,երկրների միջև տարածությունները լինեն միայն ժամանակավոր ու փորձությանը հաղթելու ժամանակահատվածներ ,կետեր իրար հասնելու ու իրարով ավելի ու ավելի տարվելու համար,բայց ոչ երբեք բաժանման պատճառ ,ոչ երբեք հիասթափության հիմք…Արի հաղթենք ու ամբողջ մի կյանք իրարով ապրենք