Տաթևիկ Սարգսյան – «Մենք ուզած-չուզած ռոմանտիկ ենք»

Մենք ուզած-չուզած ռոմանտիկ էինք,
Մեր երգածը, կերածը, ծուռ գլխարկները
Մեր անտաղանդ համերգները
Խուլ ու համրերի թատրոններում,
Մեր տանիքներից կախված խենթ մռութները,
Մեր փողոցներին սիրահարված առագաստները,
Մեր փախուստնեիը, մեր կռիվները նևրոտիկ,
Սիգարետները կիսածխած ու կիսահանգ,
Մեր բոլոր սերերը՝ դախ ու հոգնած,
Կիսատ պռած երգերը, անտաղանդ ոռնոցները
Մեր պատահական նստած գնացք, ավտոբուսները
Մենք էդ էինք,կիսափլված շենքերի պես կիսատ, փոշոտ
Մենք իրական էինք ու իմիտացիա չէինք անում,
Այնտեղ, ուր շատերն են էքստազ բեմադրում։

Մեզնից մագնոլիայի, ծովի ու վառոդի հոտ էր գալիս,
Մինչև ուղնուծուծը փտած էինք մենք,
Մեր մոտից փախչում էին հազարներով,
Օփիումի պես արբեցնող, էներգիա էինք մենք
Ու շատ էինք մենք հերիքելու համար,
Ուրիշ էներգիաները քիչ էին մեզ
Ինքներս մեր քաշածը խմելու
Ու խմածից դանդաղ հարբելու մոլուցք ունեինք մենք,
Մենք մենակ մենք չէինք ու երկուս էինք ինքներս մեզ հետ,
Թաքուն սիրում էինք հայելի, չարենցի անտիպ, մի օդ աղջկա,
Խզբզող մատիտ, թղթե նամակներ ու մի շիշ կարմիր չոր գինի պաձեզդում մթին
Ու վերջ երևի, հա՞, վե՞րջ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ