
Տաթևիկ Օչինյան – «Նեղանում եմ ես ինձանից»
Նեղանում եմ ես ինձանից
Ու անձրևից խռովահույզ
Որ չի հասցնում սրբել
Արցունքներս հոսացող:
Նեղանում եմ մարդկանցից
Որ տեղ չունեն այս աշխարհում
Արհամարող էակներից
Նեղանում եմ ամեն օր:
Վերքեր դարձաց խոր ցավերից
Կեղծ խոսքերից
Նեղանում եմ կյանքից անգամ
Ներս ապրող խոր կարոտից:
Նեղանում եմ ես ինձանից
Որ չի կարող լուծում գտնել
Որ տխուր է ամեն անգամ
Որ սուտը միշտ ունի տեր:
Նեղանում եմ ինձ նեղացնողից
Ճամփիս պատեր շարողներից
Նեղանում եմ ես աշխարհից
Կեղծ խոսքերից ամենուրեք
Նեղանալուս հետ մեկտ տեղ
Չեմ մոռանում,ես հիշել
Այս աշխարհը ինձ նվիրած
Մորս աչքերը անմեղ: