
Տաթևիկ Օչինյան – «Կյանքը»
Այո կյանքը խճճվել է
Վերածվել է աշխարհը կծիկի
Որ մի կախարդ կապկպում է
Կապում թելը մեկ այլ թելի
Խճճվել է կյանքը թելի
Ու կապվել է մեկ այլ թելով
Իսկ կախարդը այն քանդում է
Կցում կյանքը նոր թելերով:
Ու սխալ էր այն գույները
Որ կապել էր իր թելերին
Նա քանդել է այդ կծիկը
Ու փորձել է կծկել նորից
Խճճվել է կյանքը թելի
Ու կապվել է մեկ այլ թելով
Իսկ կախարդը այն կծկում է
Կցում կյանքը նոր թելերով