
Տաթևիկ Օչինյան – «Լոռի»
Մարդը ի՞նչպես հագենա
Լոռվա չքնաղ բնությունից
Որքան նայի չի հագենա
Էլ՜ կնայի դեռ կրկին:
Չի հագենա ոչ մի աչք
Որքան նայի քեզ նորից
Չքնաղագեղ քո սարերին
Ծաղկածիծաղ քո ձորերին
Խիտ ու փարթամ անտառներդ
Նայող հոգուն կգերի
Թե որ չգա հոգին անտառ
Նրան զոռով կբերի
Մարդ չի կարող անտարբերի
Անցնի Լոռի քո կողքով
Ամեն անցնող մարդու սիրտ
Դու կլցնես կարոտով:
Հանգստավայր էս դու Լոռի
Քո գեղեցիկ լեռներով
Փառքդ ահա պիտի գովեմ
Իմ աչքերի տեսածով:
Իմ երգերով ես ցանկացա
Չքնաղ տեսքդ գովերգեմ
Ձորագետի ջրի նման
Հավերժական երգեր հյուսեմ: