
Տաթևիկ Օչինյան – «Գուցե ոչ այսօր, գուցե ոչ երեկ»
Գուցե ոչ այսօր, գուցե ոչ երեկ
Քեզ ինչ-որ մեկը փորձի հասկանալ,
Որ դու այն ինչ պաշտում ես հիմա
Արժեք է դառնալու մի օր քեզ համար:
Գուցե ոչ հիմա, բայց մի հրաշքով
Հոգիդ արթնան բարձր ձայներից,
Սրտիդ լուսավոր էջերը այրեն
Ու քեզ ուղեկցեն լույսերը դեպի:
Եվ մի օր գուցե հենց դու հասկանաս,
Որ կեղծ են եղել երազներդ բոլոր:
Որ միայն դու՝դու՛ ես վստահել
Իղձերիդ բոլոր
Մի թե ոչ հիմա, բայց այլ դարերում
Սովորես ապրել քեզ հավատարիմ,
Գուցե դու լինես քո առեղծվածը
Ու հասնես նրան քո կյանքի ճամփին:
Գուցե պարզապես դու մի օր հիշես
Ու մի օր գուցե փորձես հասկանալ
Որ բարությունը երբեք չի մահանում
Այլ ապրում է դարերն ի վեր:
Եվ մի օր հանկարծ դու կմոռանաս,
Հոգնած դեմքդ քո առեղծվածի
Եվ այդ ժամ սիրտդ կտանի անցյալ
Ու ցած կնետնի այդ ասպարեզից: