
Տե՛ս, էլի դու ես հաղթում։ Ու հրճվում ես այն ժամանակ, երբ ես անմրցանակ վերադառնում եմ սիրտ, ուր ինձ չեն դիմավորում զգացմունքներս, որովհետև իմը չեն, քոնն են. հաղթվել ենք բոլորով։
Տե՛ս, էլի դու՛ ես մնում, այսքան հեռացումներիդ մեջ։
Տե՜ս, որ էլի մոռացա ինձ։
Իմ տեղը լինեի ինձ կլքեի, որովհետև անսեր եմ թողվել, որ դու՜ սիրաթող չլինես։Ես ինձ մոռացել եմ, որ քե՛զ հանկարծ չմոռանամ։ Ես ինձ ուրացել եմ, որ դու չկուրանաս ատելության արևի ճառագայթներից։
Ես ինձ թողել եմ մենակ, անօգնական, անպաշտպան, որ հոգիդ մենակ չլինի, օգնեմ, պաշտպանեմ օտար սերերի ավերածություններից, որոնք թերևս ինձանից լավն են ու լավն են իմ կառուցումներից։
Գիտե՞ս, առհասարակ լավն են բոլոր նրանք, ովքեր ամենքից առաջ իրենց են սիրում։
Չէ բա ինձ նման, թևերս պարզեմ, օգնել ուզենամ, հարցնեմ, իմանամ ցավերիդ մասին, որ վերջում այսպես անթև, անպաշտպան պարտվեմ հեռանամ ու վերադառնամ սիրտ, ուր կրկին ինձ չեն դիմավորում զգացմունքներս, որովհետև ի՛մը չեն, քոնն են. պարտվել ենք բոլորով։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0