Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

A platform for everyone

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Ցանկալի կլիներ գոնե 2 բուհի ընտրության հնարավորություն թողնել / Սուսաննա Գևորգյան

  • «Ցանկանում ենք ավարտին հասցնել «Մահվան Տետր» անիմեն, կրկնօրինակել «Կարիբյան ծովի ծովահեններ» -ի վերջին ֆիլմը, «Մթնշաղը,» «Զարմանահրաշ արարածները և նրանց բնակության վայրը» և այլն»: – Գագիկ Մեհրաբյան

  • Լիանա Գասպարյան – «Ոչինչ ու ոչ ոք զուր չի պատահում»

  • Հակոբ Կարապետյան – «Մորս գրկի մեջ ծերություն չկա»

  • Ճանաչիր Ինձ – Երազիկ Վարդանյան

  • Հակոբ Կարապետյան – «Գարնան շունչը»

  • Աստղ Խաչատրյան – «Վարջնացած»

  • Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

Ճանաչիր ինձՆախագծեր
Գլխավոր›Նախագծեր›Ճանաչիր ինձ›Ճանաչիր ինձ – Տաթև Սահակյան

Ճանաչիր ինձ – Տաթև Սահակյան

Հեղինակ՝ Մարիետա Մելոյան
05/05/2020
3209
0
Share:

Բարև։ Ես Տաթև Սահակյանն եմ, ծնվել եմ 2003 թվականի հունվարի 16֊ին,Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում։ Չորս տարեկանից իմ ցանկությամբ հաճախում եմ պարի դասերի։ Սիրում եմ պարել, դրա միջոցով կարողանում եմ հույզերս արտահայտել։ Սիրում եմ գրքեր կարդալ։ Ապագա հոգեբան եմ: Ինձ համար համաշխարհային և ազգային գրականության մեջ անգերազանցելի է Վարդգես Պետրոսյանը, ով և եղել է ոգեշնչման աղբյուրներից մեկն ինձ համար։ Խորությամբ ընթերցել և ընկալել եմ նրա ստեղծագործությունները, հետո ինքս եմ շարադրել մտքերս։ Ստեղծագործել եմ փոքր տարիքից,բայց չափածո,հիմա փոքր֊ինչ դժվարանում եմ չափածո ստեղծագործել, ավելի շատ ազատ եմ գրում։ Քանի որ սկսել եմ ստեղծագործել անցումային տարիքում, բացի Վարդգես Պետրոսյանից 《ոգեշնչման》 աղբյուր են նաև եղել վեճերը ընկերներիս հետ։ Հիմնականում գրել եմ, երբ տրամադրություն չեմ ունեցել։

Սկսում եմ գրել շատ պատահական, եթե տվյալ պահին չգրառեմ, հետո չեմ կարողանալու հիշել ու գրել, կիսատ թողածս էլ հետո շարունակել չեմ կարողանում։ Նաև չեմ կարողանում տրամադրված որևէ բան գրել, ամեն ինչ պատահական է լինում:

Դե նշեցի, որ ավելի վաղ տարիքում չափածո ստեղծագործել եմ։ Բանաստեղծություններս հիմնականում նվիրված են եղել ընտանիքիս անդամներին, ընկերությանը, հայրենիքին։Նույնիսկ գիրք է տպագրվել. 15֊ամյակիս մայրիկիս անակնկալն էր: Գիրքն անվանել էր «Մանկությանս հուշերից»: Վերջինս ներառում էր իմ բանաստեղծությունները:

Արձակ գրառումներս հիմնականում վերնագրեր չունեն: Ահա դրանցից մեկը…

Երբ Աստված մեզ աշխարհ է ուղարկում, մեզ տալիս է միայն ընտանիք և արյունակցական կապ ունեցող մարդկանց, որոնց մենք բարեկամներ ենք անվանում։ Աստված մեզ տալիս է նաև մի երես, որի տակ ազնվությունն է, բարությունը, ընկերասիրությունը, անձնազոհությունը, գնահատելու ունակությունը։ Մենք մինչև մեր մանկության ավարտը ապրում ենք այդ երեսի վրա գրված բնավորության գծերով։Բայց գալիս է մի օր, որ մենք դուրս ենք գալիս Աստծո տված ու մեր ստեղծած աշխարհից և մտնում մարդու ստեղծած աշխարհը։ Այն լիովին տարբերվում է Աստծո ու մեր մանկության աշխարհից։ Այստեղ աշխարհի հիմքը կեղծիքն է, այնինչ Աստծո աշխարհում անկեղծությունը աշխարհի հիմքն է ու պահպանման հենարանը։ Այստեղ չկան իրական ընկերներ, մարդիկ սերը դարձրել են խաղալիք և արժեզրկել են սեր արտահայտող բոլոր բառերը։ Այստեղ ընկերները դավաճանում են, այստեղ զավակները տուժում են իրենց ծնողների սխալներից, այստեղ մարդիկ պատժվում են չարածի համար, իսկ հանցավորները ծիծաղում են անմեղների վրա։ Ընտանիքից զատ մենք կարևորում ենք ընկերությունը։ Մարդու աշխարհ մտնելիս մոռանում ենք հանել մեր աչքերը, որպեսզի տեսնենք մարդկանց այնպիսին, ինչպիսին իրենք են։ Մենք մոռանում ենք, որ մենք էլ մանկության պարզ աշխարհում չենք, և մարդու հոգին պատկերացնում ենք այնքան պարզ, որքան մեր աշխարհն էր։ Հիասթափությունից հետո հասկանում ենք, որ մենք այլևս մեր այդքան սիրելի աշխարհում չենք և գիտակցում, որ թշնամիները նրանք չեն, ովքեր հարվածում են առջևից, այլ նրանք, ովքեր մեջքից հարվածեցին։ Մենք հասկանում ենք , որ ցավեցնում են իրականում այն մարդիկ, ովքեր գիտեին մեր ցավը մեղմելու դեղի տեղը։ Մեզ մենակ են թողնում նրանք, ովքեր բնակավայր ունեին մեր սրտում, նրանք, ովքեր սեփական ես֊ից թանկ ու կարևոր էին դարձել, նրանք, որոնց չարածն անգամ մենք գնահատեցինք, նրանք, ովքեր հնարավորություն ունեին գունավորելու մեր ներսի պատերը, բայց վերցրեցին բոլոր ներկերն ու գնացին, ներսի պատերը թափանցիկ, ներսը՝ դատարկ թողնելով։Եվ ի վերջո հասկանում ենք, որ մենք ենք մեղավոր։Մեզ Աստված տվեց մի ընտանիք ու մի երես, իսկ մենք ստեղծում ենք մի քանի երես, մենք ընտրում ենք ընկերների, նվիրվում ու սիրում անարժաններին՝ անտեսելով արժանավորներին։ Եվ վերջում միայն հասկանում, որ մարդը մենակ է, ինքն է իր ընկերը։ Ամեն մարդ ունի իր պատերազմը, ինքը մենակ է կռվում իր պատերազմում,մենակ է զգում ամենաուժեղ կրակոցի ցավը և ոչ մի ընկեր չի տեսնում, թե ինչպես կրակածը հասավ սրտին ու ոչնչացրեց հոգին։ Մենք պետք է հասկանանք, որ աշխարհում լավագույն ընկերը հավատն է Աստծո հանդեպ, հավատը ինքդ քո ու քո ուժերի հանդեպ։ Մենք պետք է հասկանանք, որ հանդիսատեսի դերում չի կարելի լինել, բայց ոչ էլ դեր խաղալ է պետք կյանքում։ Պարզապես պետք է դուրս գալ կյանքի թատրոնից և կյանքը կառուցել իրական հիմքերի վրա, ապրել պարզ, որովհետև միայն պարզությունն ու անկեղծությունը, ազնվությունը կարող են պահել իրական ընկերությունն ու ընտանիքը, դրանք են բարեկամին ու հարազատին կողքիդ պահում….

Սա իմ վերջին չափածո ստեղծագործությունն է:Գրել եմ 13 տարեկանում:

Աչքերում՝ արցունք,

Հոգում ՝ արտասուք,

Սրտում՝ երազանք,

Մտքում՝ նպատակ…

Ոչ ոք չի լսում

Ճիչը իր հոգու,

Տեսնում են միայն Ժպիտը մարդու…

Էակն այդ սակայն

Չի ժպտում երբեք,

Պատել է նրան Տխրության տարերք…

Ժպտում է միայն,

Ժպտում է՝ ունայն,

Իսկ տխուր հոգին

Լալիս է միայն…

Ուզում է գոռալ,

Ուզում է պոռթկալ,

Ուզում է լացել ,

Ուզում է ապրել…

Ապրել բոլորի կողքին,

Լինել տարբեր բոլորից,

Լինել բոլորի կողքին՝

Արհամարհված բոլորից,

Բայց ժպտալ կրկին,

Ու ժպտալ նորից…

Կյանքի կարգախոս.

Երբ կյանքը տալիս է քեզ հազար պատճառ կոտրվելու և լաց լինելու համար, ցույց տուր կյանքին միլիոնավոր պատճառներ ժպտալու և ծիծաղելու համար։Չէ՞ որ կյանքը լավատեսներինն է, իսկ վատատեսները կյանքում հանդիսատես են։

Նախորդ հոդվածը

Ճանաչիր ինձ – Սուսաննա Գևորգյան

Հաջորդ հոդվածը

Արփի Վանյան – «Չկա ոչ մի սահմանափակում»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Ճանաչիր ինձՆախագծեր

    Ճանաչիր ինձ – Ալլա Մանուկյան

    01/28/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ՄտքերՆախագծեր

    Կարինե Հարությունյան – «Ժամանակ չունեմ»

    08/25/2020
    Հեղինակ՝ Անի Մարգարյան
  • ՄտքերՆախագծեր

    Նարեկ Կոսմոս – «ՄԵԿ»

    02/29/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ՄտքերՆախագծեր

    Կարինե Հարությունյան – «Վերածնունդ»

    09/08/2020
    Հեղինակ՝ Անի Մարգարյան
  • ՄտքերՆախագծեր

    Նելլի Մարգարյան – «Կարոտ»

    03/15/2021
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ՄտքերՆախագծեր

    Սաննիէ – «Մեկ այլ իրականություն»

    06/24/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան

Հետաքրքիր

  • ԱշխարհԱրվեստԺամանց

    Ընթերցանության արվեստը․ Ինչպե՞ս ընթերցել

  • ՀետաքրքիրՆորաձևություն

    Մի բրենդի պատմություն․ Քրիստիան Դիոր

Գիրք

Book Cover: Սպանություն  Մորգ փողոցում - Էդգար  Ալլլան Պո

Սպանություն Մորգ փողոցում - Էդգար Ալլլան Պո

Լրահոս

  • 04/13/2021

    Ցանկալի կլիներ գոնե 2 բուհի ընտրության հնարավորություն թողնել / Սուսաննա Գևորգյան

  • 04/12/2021

    «Ցանկանում ենք ավարտին հասցնել «Մահվան Տետր» անիմեն, կրկնօրինակել «Կարիբյան ծովի ծովահեններ» -ի վերջին ֆիլմը, «Մթնշաղը,» «Զարմանահրաշ արարածները և նրանց բնակության վայրը» և այլն»: – Գագիկ Մեհրաբյան

  • 04/12/2021

    Լիանա Գասպարյան – «Ոչինչ ու ոչ ոք զուր չի պատահում»

  • 04/12/2021

    Հակոբ Կարապետյան – «Մորս գրկի մեջ ծերություն չկա»

  • 04/12/2021

    Ճանաչիր Ինձ – Երազիկ Վարդանյան

  • 04/12/2021

    Հակոբ Կարապետյան – «Գարնան շունչը»

  • 04/12/2021

    Աստղ Խաչատրյան – «Վարջնացած»

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • 03/30/2021

    «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • 03/29/2021

    Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • 03/27/2021

    Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 04/13/2021

    Ցանկալի կլիներ գոնե 2 բուհի ընտրության հնարավորություն թողնել / Սուսաննա Գևորգյան

  • 04/12/2021

    «Ցանկանում ենք ավարտին հասցնել «Մահվան Տետր» անիմեն, կրկնօրինակել «Կարիբյան ծովի ծովահեններ» -ի վերջին ֆիլմը, «Մթնշաղը,» «Զարմանահրաշ արարածները և նրանց բնակության վայրը» և այլն»: – Գագիկ Մեհրաբյան

  • 04/12/2021

    Լիանա Գասպարյան – «Ոչինչ ու ոչ ոք զուր չի պատահում»

  • 04/12/2021

    Հակոբ Կարապետյան – «Մորս գրկի մեջ ծերություն չկա»

  • 04/12/2021

    Ճանաչիր Ինձ – Երազիկ Վարդանյան

Գիրք

Book Cover: Անծանոթուհու նամակը - Ստեֆան Ցվեյգ

Անծանոթուհու նամակը - Ստեֆան Ցվեյգ

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: