Հեղինակային Ու նորից կասեմ քեզ՝ բարև իմ սեր,ու կասեմ ներիր ինձ սեր,,
Ներիր ինձ քեզ տվածս ջերմության,ուշադրության ու հոգատարության համար։
Ներիր ինձ կորցրածդ ժամանակի ու չզգացածդ երջանկության համար։
Ասում են թե յուրաքանչյուր մարդ այս աշխարհում ունի <Իրենը>՝ վերևից ճակատագրով ուղարկված։
Երանի թե դու էլ այս աշնանը գտնես քոնը՝ քեզ համապատասխանը,չնայած նրան,որ աշնանը հանդիպածներին հետո անվերադարձ են կարոտում:
Բայց ուզում եմ,որ այս աշխարհում գտնես այն երկու ձեռքերը, որոնք քեզ միշտ կգրկեն անկախ ամեն ինչից։
Ուզում եմ գտնես նրան,ով կգա ու կմնա քո բոլոր տարիներում ու կգրկի քեզ բոլոր եղանակներին։
Կգա ու կպաշտպանի քեզ, կկիսի օրերդ բոլոր, տխուր օրդ տոն կդարձնի ու սիրուն դեմքիդ ժպիտ կնկարի,
Ով հոգ կտանի քո մասին, բայց քեզ օգնելուց երբեք չի հոգնի..
Ում սրտի ու մտքի ամեն անկյունը քեզնով լցված կլինի
Ամեն օրվա սկզբում առաջին իսկ օրվա վերջին՝ Վերջին զանգը քոնը կլինի
Ով կընդունի քեզ քո անթերի թվացող թերություններով ու անհաշվելի առավելություններով հանդերձ
Ու կների քեզ...միշտ,միշտ կների,կհասկանա,կընդունի քո որոշումները, ու սխալ ճանապարհ ընտրելու դեպքում ճիշտ ժամանակին կկարողանա կանգնեցնել քեզ
Եվ վերջապես ուզում եմ կյանքում դու գտնես նրան ով քեզ կսիրի այնպես, ինչպես որ ես:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ