
Ես հրաժարվեցի այլևս սիրելուց , քանի որ չգտա ուրիշի ում հետ սոխ ու հաց կուտեի,ով պատրաստ կլիներ հանդուրժել բարձր ծիծաղս ոչ ճիշտ պահին և անտրամաբանական լացս, ով կներեր բոլոր սխալներս որոնք ինձ համար սխալ չէին, ով կպաշտեր իմ եսն ավելի շատ քան իր սեփական անձը, ով պատրաստ կլիներ բոկոտն չափչփել Երևանի փողոցները գիշերով, չվախենալով ձմեռային գիշերվա բքից, ով գրպանում չունենալով անգամ տասը դրամ չէր ամաչի ինձ հետ դուրս գալ մարդաշատ քաղաք որտեղ բոլորը իրենց սիրելիների հետ ծաղիկներով և լատեներով էին զարմացնում…
Չէ չկա քեզ նման ու երևի չի էլ լինի դու կմնաս որպես միակ բնօրինակն իմ հոգու թանգարանում` բաց երկնքի տակ….
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0