
Գլուխդ բարձրացրու հեռախոսից արդեն օրը փոխվել է, չնկատեցիր չէ՞ ոնց մթացավ օրդ,ավելին ասեմ քո օրը չի ՛էլ բացվել, որովհետև այնտեղ` վերևում ալեհավաքները չունեն օր ու գիշեր:Նրանք չեն ապրում,ստատիկ դիրքով անում են իրենց հրամանը:Իսկ դու ի՞նչ ես անում `ենթարկվում ես մի երևույթի, որն անգամ օր ու գիշեր չունի, չէ՛ հաստատ դու գժվել ես:Ինձ պետք չէ նման մարմին ,ես գնում եմ ,դու մնա քո շինծու փառքին, վերջում նկարներդ կհամեմատես առաջ և հետո ու այդ ժամ կցավի, երբ տեսնես թե ինչպես է պարանոցդ թեքվել ու կնճռոտել, իսկ մատներդ այլանդակվել ու բարակել,այլևս պիտանի չեն իրականությանը:Կտեսնես մի ստվեր հայելու մեջ` ով քեզ ներսից կասի, – հե՜յ այդ ես եմ, բայց ցավոք դու էլ նրան չես ճանաչի:
Հե՜յ գլուխդ բարձրացրու հեռախոսից, արդեն լուսաբաց է:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0