Լեգենդար մարդկանց տարօրինակ ֆոբիաները

Տարօրինակ ֆոբիաները տարածված են բոլոր մարդկանց շրջանում։ Աշխարհում ավելի քան 10 միլիոն մարդ տառապում է ամենատարբեր ֆոբիաներով։ Տարօրինակ ֆոբիաներից շատերով են տառապել նաև բազմաթիվ լեգենդար մարդիկ։

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ

Հանճարեղ նկարիչը սարսափելի վախենում էր ծղրիդներից:  Նա երբեք բակում սուրճ չէր խմում, խուսափում էր ջրային տարածքներին մոտ լինելուց, որպեսզի չհանդիպի ծղրիդների:

«Եթե ես կագնած լինեմ անդունդի եզրին, և ծղրիդը թռչի դեմքիս վրա, ես կնախընտրեմ անդունդը նետվել, քան թե հանդուրժել նրա հպումը մաշկիս վրա: Նրա ցատկերի ձայնը ողջ կյանքս հետապնդում է ինձ, կրծում հոգիս, խելագարության հասցնում», – գրում է Դալին իր ֆոբիայի մասին:

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

Մեծանուն գրող Օնորե դե Բալզակը սարսափելի վախենում էր ամուսնանալուց: Երկար տարիներ նա սիրահարված էր մի ամուսնացած կնոջ՝ կոմսուհի Էվելինա Հանսկային: Երբ 10 տարի անց նրանք նորից հանդիպեցին, կոմսուհին արդեն այրիացել էր: Բալզակը 8 տարի դեռ շարունակեց հակառակվել, սակայն կոմսուհին ի վերջո համոզեց նրան ամուսնանալ: Վախից գրողն անգամ հիվանդացավ, և նամակ գրեց սիրելիին, թե նա իրեն ավելի շուտ դեպի գերեզմանոց կուղեկցի, քան թե եկեղեցու խորան: Հարսանիքն, այուամենայնիվ, տեղի ունեցավ. Բալզակին խորանին մոտեցրին սայլակին նստած, որովհետև քայլել արդեն չէր կարողանում: Իսկ պսակադրությունից 5 ամիս անց գրողը մահացավ:

ԶԻԳՄՈՒՆԴ ՖՐԵՅԴ

Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը վախենում էր նայել մարդկանց աչքերին, հենց այդ պատճառով էլ ստեղծել էր այցելուի հետ շփման այն տարբերակը, երբ վերջինս պառկում է թիկնաթոռին, իսկ հոգեբանը նստում է նրա հետևում: Ֆրեյդը նաև սարսափում էր 62 թվից և երբեք կանգ չէր առնում այն հյուրանոցներում, որտեղ կար 61-ից ավելի սենյակ, որպեսզի իրեն հանկարծ չտրամադրեն #62 սենյակը: Նա վախենում էր նաև ձարխոտ բույսից և զենքերից: Վերջինը նա համարում էր ուշացած սեռական և էմոցիոնալ հասունացման նշան:

ՆԱՊԵԼՈԵՆ ԲՈՆԱՊԱՐՏ

Այս մեծ առաջնորդին նկարիչները հաճախ են պատկերել՝ սպիտակ ձիու վրա նստած: Բայց, որքան էլ տարօրինակ հնչի, նրա ֆոբիան կապված էր հենց սպիտակ ձիերի հետ: Հոգեբաններն այստեղ միանգամից երկու ֆոբիա են տեսնում՝ վախ ձիերից՝ հիպպոֆոբիա, և վախ սպիտակ գույնից՝ լեյկոֆոբիա: Նապոլեոնը իրականում երբեք սպիտակ ձի չի ունեցել և նկարների միջոցով հավանաբար փորձել է կոծկել իր վախը:

 

ԻՈՍԻՖ ՍՏԱԼԻՆ

Իոսիֆ Ստալինը վախենում էր, որ իրեն կթունավորեն: Այս վախը կոչվում է տոքսիկոֆոբիա: Թերևս հենց այդ վախն է Ստալինի համար որոշիչ եղել շատ ենթակաների ճակագիրը վճռելու հարցում: Եվ քանի որ նա գիշերները չէր քնում, ենթադրվում է, որ նաև քնի վախ է ունեցել` սոմնիֆոբիա: Նա քնում էր միայն այն ժամանակ, երբ ամբողջությամբ ուժասպառ էր լինում:

 

ՍԹԻՎ ՋՈԲՍ

Սթիվ Ջոբսը կոմպոնոֆոբիա ուներ՝ վախ կոճակներից: Կոճակ տեսնելիս այս մարդկանց մոտ տհաճ զգացումներ են առաջանում ստամոքսի շրջանում: Ասում են, որ հենց այդ ֆոբիան օգնեց նրանց Այֆոնների թաչսկրին ստեղծել:

 

ԱԼՖՐԵԴ ՀԻՉՔՈԿ

Ալֆրեդ Հիչքոկը հոլիվուդյան հայտնի դերասան էր, ռեժիսոր, պրոդյուսեր, և նա տառապում էր օվոֆոբիայով, այն է՝ սարսափելի վախենում էր ձվերից: Նա կյանքի ընթացքում ոչ մի ձու չկերավ և ասում էր, թե չկա ավելի զզվելի բան, քան երբ սպիտակ կլոր ձվից դուրս է ծորում դեղին լուծույթ: Հիչքոկը վախենում էր նաև այն ամենից, ինչն օվալի ձև ուներ, անգամ հրաժարվում էր նայել դրանց վրա:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ