Թամարա Երվանդյան – «Քո գնալուց հետո»

Միայն ես իմացա,թե ինչ եղավ ինձ հետ քո գնալուց հետո:Պատմեմ լսիր…Թե ինչպես արցունքներս սրբելով լուսացրեցի գիշերներս,ոչ մի վայրկյան չափսոսալով,որ ընտրել եմ հենց քեզ:Թե ինչպես կարոտը կրծեց հոգիս,բայց այդ կարոտին քո անունը տալով,ես երբեք փոքրհոգի չդարձա:Թե ինչպես մի գիշեր սենյակիս պատերի վրա իմ մտքի գրիչով քեզ նկարեցի ու այդ օրվանից սկսեցի քնել պատերին հենված:Թե ինչպես պատուհաններիս սև վարագույր կախեցի,որ արևի փոխարեն ամեն առավոտ քո մասին մտքերը արթնացնեն ինձ:Թե ինչպես կոտրեցի տասնյակ սրտեր,որ սիրտս արժանի պահեմ քեզ համար:Թե ինչպես աչքերս երբեք ուրիշի կողմը չնայեցին,փոխարենը փնտրեցին քեզ ամբոխների մեջ:Թե ինչպես սիրուն ժպիտս թաքցրի,որ անգամ ժպիտս քեզ հավատարիմ մնա:Անհոգ ապրելս կորցրի,քո հանդեպ սպասումը երբեք չկորեց:Իմ տխրության մասին ոչ ոքի չպատմեցի,ու մարդիկ էդպես էլ չիմացան,որ կաս իմ կյանքում:Ու թե ինչ եղավ ինձ հետ քո գնալուց հետո միայն ես իմացա…Քեզ էլ պատմում եմ,որ իմանաս ու այլևս չգնաս:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ