
1. Քունն աշխատանքից բարձր դասեք
Բավարար քանակությամբ առողջ քունն աշխատունակությունը բարձրացնելու հրաշագործ միջոց է: Հանգստացած օրգանիզմն ավելի արդյունավետ է պայքարում սթրեսների դեմ: Քունն առած մարդը կարող է իրեն առաջադրված խնդիրներին ստեղծագործ լուծումներ գտնել: Ցավոք՝ լարված աշխատանքային գրաֆիկը խանգարում է լիարժեք հանգստին: Միշտ աշխույժ, գործունյա, ստեղծարար լինելու համար հարկավոր է աշխատանքը երկրորդ պլան մղել եւ լավ քնել:
2. Ավելացրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձրացնում է իմունիտետը, աշխատունակությունը, մարդուն դրական եւ ուրախ դարձնում: Բայց հաճախ ժամանակի պակասի պատճառով ստիպված ենք լինում հրաժարվել մարզվելուց: Ընդ որում՝ ոչ ոք չի խոսում մի քանի ժամ մարզասրահում անցկացնելու մասին: Բավական օրական 10 րոպե վարժություններ անել՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Վարժություններին լավ այլընտրանք կարող է դառնալ ոտքով զբոսանքը:
3. Ավելի շատ ջուր խմեք
Շատերը նախընտրում են ծարավը հագեցնել տարբեր ըմպելիքներով: Սակայն սուրճը, թեյը, գազավորված էներգետիկ ըմպելիքները բացասական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: Դրանք այն չեն հագեցնում անհրաժեշտ կենսական հեղուկով: Խորհուրդ է տրվում պարզ, մաքուր ջուր խմել: Եթե այնքան էլ հաճույքով ջուր չեք խմում, դրան կիտրոնի հյութ կամ անանուխ ավելացրեք:
4. Ավելի շատ ընթերցեք
Ընթերցանությունը նպաստում է մարդու զարգացմանը, լրացնում բառապաշարը: Գրքերից ստացած տեղեկությունները վերածվում են գործանական փորձառության, որն օգնում է «սողոմոնյան որոշումներ» կայացնել: Գիրքը կարող է նաեւ ընկեր դառնալ, սատարել դժվարին իրավիճակներում: Այն հուզական ծանրաբեռնվածությունը թուլացնելու գործուն միջոց է: Ընդ որում՝ պարտադիր չէ շատ կարդալ, բավական է նաեւ 10 էջ ընթերցել:
5. Ընկերների հետ ավելի շատ ժամանակ անցկացրեք
Սոցիալական ցանցերը չեն կարող փոխարինել անձնական շփմանը: Այդ պատճառով հարկավոր է ավելի հաճախ հանդիպել մտերիմ ընկերների հետ: Դա կարելի է անել ոչ միայն լուրջ խնդիրների եւ հուզական ցնցումների ժամանակ: Լավ տարբերակ է ընկերոջը մի գավաթ սուրճի կամ զբոսանքի հրավիրելը: