Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

Հարցազրույց
Գլխավոր›Հարցազրույց›Անելու շատ բան ունենք և պետք է ամեն ինչ հասցնենք / Թագուհի Սարգսյան

Անելու շատ բան ունենք և պետք է ամեն ինչ հասցնենք / Թագուհի Սարգսյան

Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
08/16/2020
2522
0
Share:

Հարցազրույց Թատերական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողուհի, երիտասարդ ստեղծագործող Թագուհի Սարգսյանի հետ։

Ինչու՞ ընտրեցիք հենց Թատերական ինստիտուտը և ինչու՞ հենց դերասանուհու մասնագիտությունը։

 

Եթե ասեմ, որ մանկուց երազել եմ դերասանուհի դառնալ կստեմ։ 16 կամ 17 տարեկան էի, երբ որոշեցի ընդունվել Թատերական ինստիտուտ։ Մինչ դա պարապում էի մաթեմատիկա և անգլերեն ու հստակ որոշել էի՝ ընդունվել Տնտեսագիտական համալսարան։ Այս շրջանում էր, երբ մի անգամ դասարանով այցելեցինք Սունդուկյանի թատրոն «Արծվաբույն» ներկայացումը դիտելու, և միայն դրանից հետո հասկացա, որ իմը թատրոնն է, ու ես իմ անկյունը պետք է գտնեմ հենց թատրոնում։ Միանգամից թողեցի անգլերենի, մաթեմատիկայի պարապմունքները ու սկսեցի Երևանում պարապել Թատերական ընդունվելու համար։ Իսկ ինչու հենց դերասանի մասնագիտությունը՝ իմ կարծիքով դերասաններն այն միակ մարդիկ են, որոնց ամենաքիչն է պետք խաղալ կյանքում, որովհետև դերասանները խաղում են կինոյում, թատրոնում, իսկ կյանքում նրանք պարզապես ուզում են լինել այնպիսին, ինչպիսին կան։

 

Ասում են՝ լավ դերասան դառնալու համար կարևոր է ավարտել Թատերական ինստիտուտը, բայց այսօր մեր եթերում քիչ չեն դերասան-դերասանուհիներ, ովքեր չունեն այդ կրթությունը, ինչպե՞ս կմեկնաբանեք։

 

Կարծում եմ ընդհանրապես թատերականում հայտնվելը ապագա դերասանի համար մեծ հաջողություն է, որովհետև այստեղ աշխատում են լավագույն մասնագետները։ Այդ հարցում բախտս բերել է, քանի որ կուրսղեկս Դավիթ Հակոբյանն է ու իրենից շատ բաներ սովորել եմ ու դեռ շատ բաներ էլ ունեմ սովորելու։

Թատերական ինստիտուտը օգնում է  հաղթահարել շատ փորձություններ, որովհետև սա այն մասնագիտությունն է, որ կարող ես ուղղակի հայտնվել մի միջավայրում, որտեղ ինքդ քեզ քո ափսեի մեջ չես զգա։ Իսկ նրանք ովքեր չունեն այդ կրթությունը ու այսօր եթերում են, ես ոչինչ ասել չեմ կարող։ Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է , որ եթե նրանք եթերում են, ուրեմն կա նրանց պահանջը։

 

Ինչպինի՞ն պետք է լինի լավ դերասանը։

Շատ հարաբերական է լավ դերասան ասվածը, որովհետև ամեն մարդ ունի լավի իր պատկերացումը։ Իմ կարծիքով լավ դերասանը պետք է կարողանա իրեն դրսևորել թե՛ թատրոնում՝ բեմի վրա և թե՛ կինոյում՝ տեսախցիկների առջև։

 

Ո՞վ է դերասանի Ձեր իդեալը։

 

11 տարեկան էի, երբ դիտեցի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը ու այդ ժամանակվանից տպավորվեց Գալյա Նովենցի կերպարը, ու ինձ համար դարձավ հայ դերասանուհու իդեալ։ Ու շատ սիրում եմ Նովենցի հենց այդ կերպարը։

 

Կա՞ մի կերպար, որ երազում եք կերպարանավորել։

 

Շատ կերպարներ կան, որ կուզեի խաղալ, օրինակ Թեննեսի Ուիլյամսի Տրամվայ «Ցանկություն» պիեսում շատ կուզեի Բլանշ խաղալ, դա ուժեղ կնոջ մարմնավորում է։ Չէի ասի, թե ինքս նման եմ Բլանշի կերպարին, ոչ, պարզապես ինձ շատ դուր է գալիս Բլանշի կերպարը և կուզեի խաղալ։Նաև շատ կուզեի խաղալ Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ»-ում Կատերինայի կերպարը։

 

Իսկ կերպար որից կհրաժարվե՞ք։

 

Այդպիսի կերպար երևի թե չկա, որից կհրաժարվեմ։ Այլ է, եթե խոսքը վերաբերի ինչ-որ տեսարանների, բայց այդ մասին կարծում եմ դեռ վաղ է խոսել։ 

 

Գիտեմ նաև, որ ստեղծագործում եք, մի փոքր խոսեք այդ մասին։ Ո՞ր տարիքից զգացիք այդ տաղանդը։

 

Իրականում գրում եմ թեթև գործեր։ Գրել սկսել եմ 12 կամ 13 տարեկանից։ Գեղեցիկ տողեր, փոքր ակրոստիքոսներ էի գրում և զգացի, որ ստացվում է։ Իսկ ժամանակի ընթացքում դա դարձավ իմ հույզերը, զգացմունքները արտահայտելու ձև։ Երբ տխուր էի լինում, կամ ինչ որ բանից նեղված փակվում էի իմ սենյակում ու սկսում գրել։  Ես իմ փոքրիկ անկյունը ունեի, մի մանկապարտեզ կա Հրազդան քաղաքում, այդտեղ իմ գողտրիկ անկյունն էի  ստեղծել, որտեղ սիրում էի գնալ  ու ստեղծագործել։

Ստեղծագործելը ինձ համար բոլորովին այլ հարթակ է, ու ասեմ, որ շատ երկար ժամանակ լռել եմ  այն մասին, որ գրում եմ, միայն այս վերջին շրջանում է ինչ սկսել եմ խոսել այդ մասին։ Իրականում ամեն մարդ ցանկացած գործ յուրովի է հասկանում, դա շատ լավ է, բայց իմ գործերը ես հասկանում եմ լրիվ այլ կերպ, դրանք իմ հույզերն են և ես սիրում եմ ըմբռնել յուրովի։

 

Առավել նախընտրում ես արձա՞կ, թե՞ չափածո ստեղծագործել։

Հիմնականում գրում եմ չափածո, բայց արձակ գործեր էլ ունեմ։ Պիեսներ կամ վեպեր չեմ գրում, ավելի շատ դրանք նման են Էսսեների, որոնցով մտքերս եմ արտահայտում, ինչը չափածոյում մի փոքր բարդ կլիներ ու չէր նայվի։

 

Ի՞նչն է քեզ ոգեշնչում ստեղծագործել։ 

 

Ոգեշնչվել կարող եմ ամեն ինչից՝ երգի բառերից, կարդացած պիեսից, բանաստեղծությունից և այդպես շարունակ։ Մի անգամ ընկերուհիներիցս մեկը ծաղկավոր ու շատ գեղեցիկ զգեստ էր հագել ու ամբողջ օրը զգացի, որ այդ ծաղիկները մտքիցս դուրս չեն գալիս ու հենց այդ պահին ներսիցս ինչ-որ բան դուրս եկավ ու դարձավ գեղեցիկ բանաստեղծություն։ (Ծիծաղում է)

Ունե՞ք կարգախոս։

 

Ես որոշել եմ կյանքում արված որևէ քայլի համար չզղջալ, որովհետև ափսոսել պետք է չարված բանի համար, իսկ արվածը արդեն անցել գնացել է։ Իրականում ժամանակը անցնում է ու ոչինչ իր տեղը չի գցում. մեզ մնում են մեր արածները ու ապրածները։ Պարզապես հասկացել եմ, որ կարճ ենք ապրում ու անելու շատ բան ունենք և պետք է ամեն ինչ հասցնենք։

Ես էլ չեմ հագնում ծաղկավոր զգեստներս,
Բոլորը այրել եմ քմահաճույքներիդ կրակներում։
Չեմ բողոքում.
Սրահները՝ լիքը մարդկանցով
Ու դատարկ, քեզնից հեռու ու կարոտ հեռանալուդ։
Չեմ բողոքում.
Հագնում եմ հարմար կոշիկներ,
Կրունկներս հետ են վարժվում բարձրությանը։
Տարօրինակ երջանկությունները հարազատներս են դարձել
Ու սովորեցնում են ճանաչել թշնամիներիս։
Չեմ բողոքում.
Արդեն կարողանում եմ վախենալ,
Իսկ վախը ամենամաքուր ու ամենաինքնուրույն զգացողությունն է։
Սրահները դատարկվում են քեզնից,
Կարոտները վերածվում են սպասումների։
Չեմ բողոքում.
Ժամանակն է ազատել կրունկներս.
Կապերը քանդելու համար՝ ցանկություն,
Իսկ ձեռքերին ուժ է պետք։
Կապված ոտքերով էլ չեմ բողոքում։
Թագուհի Սարգսյան

Նախորդ հոդվածը

Լուսինե Թորոսյան – «Իմ նախկին սեր»

Հաջորդ հոդվածը

Ալեքսանդր Խաչատրյան – «Խաղաղություն»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Հարցազրույց

    Հույզերս թողնում եմ դրսում նախքան որևէ տեղ մտնելը, որովհետև ես պիտի այդ մարդկանց ուրախացնողն ու առաջ մղող ուժը լինեմ / ...

    04/21/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    Երբ դուրս գաս փոթորկից, այլևս երբեք նույն մարդը չես լինի / Մագա Պետրոսյան

    06/08/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Ոգեշնչվում եմ ծնողներիցս, ովքեր միշտ սատարում են ինձ / Մանե Մկրտչյան

    06/07/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Երիտասարդ գրողների ընտանիք

    02/17/2021
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    Թող բոլորն ունենան ժպտալու առիթ, ժպտան, լցնեն աշխարհը սիրով, և ես կլինեմ երջանիկ / Գարիկ Աղասյան

    04/12/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    ՍՄԱՐԹ-ը հնարավորություն է տալիս սովորել այն ամենը` ինչ չեն սովորեցնում դպրոցում։ – Արտյոմ Օհանյան

    01/21/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան

Հետաքրքիր

  • Աշխարհ

    Տոտալիտարիզմ

  • ԽոհանոցԿրթականՀետաքրքիր

    Սպանախի առողջարար հատկությունները

Գիրք

Book Cover: Ծաղիկներ  Էլջերնոնի  համար - Դենիել  Քիզ

Ծաղիկներ Էլջերնոնի համար - Դենիել Քիզ

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

Գիրք

Book Cover: Ալքիմիկոսը - Պաուլո Կոելյո

Ալքիմիկոսը - Պաուլո Կոելյո

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: