
Ես Թադևոսն եմ…
Ապրում եմ կյանքիս ամենահետաքրքիր տարիները. սովորում եմ ԵՊԲՀ-ում, ընդհանուր բժշկություն ֆակուլտետում, բայց հետաքրքրություններիս շրջանակը ձգվում է բժշկական ոլորտից շատ անդին ։ Ասում են պայքարող տեսակ եմ, չեմ հակառակվում` միշտ առավելագույնին եմ ձգտում ու հասնում։
Արդեն մի քանի տարի զբաղվում եմ կամավորական աշխատանքներով: Համայնքում երիտասարդական խումբ ունենք, թիմային բավական մեծ ձեռքբերումների ենք հասել, ընդհուպ դրամաշնորհ ենք շահել ու գրադարան բացել։
Իմ հաջողությունների համար նախ և առաջ շնորհակալ եմ Աստծուն։
Գերզբաղված լինելով հանդերձ միշտ ժամանակ եմ գտնում և ստեղծագործում եմ, հիմնականում այն պահերին, երբ ցանկանում եմ խաղաղվել ու սրտիս խոսքը հասցնել մտերիմներիս։
Սիրում եմ քայլել, երբ չեմ ունենում կարևոր հարցերի պատասխանները` օգնում է, վստահաբար ասում եմ։
Ակտիվ կյանքի կողմնակից եմ` տանել չեմ կարողանում բողոքող մարդկային տեսակը` ինձ համար նրանք մոտիվացիայից զուրկ են, հետևաբար նրանցից ոչինչ չունեմ սովորելու…
Գաղտնիք բացեմ` շրջապատված եմ միայն այնպիսի մարդկանցով, ովքեր իրենք լինելով ինձ սովորեցնում են…