Մեր տնից ձեր տուն 12 փողոց է, իմ սրտից քո սիրտ ՝ միլիոնավոր ավտովթարներ …

Ես կորցրի քեզ տարիների տառապանքի մեջ, դու ուզեցիր գիրկս վազել քո 1 րոպեանոց ցնծությամբ …

Իմ ու քո «ես» -երը «մենք» -ից հեռու են մի քանի հազար կիլոմետր, իսկ դու մի քանի հատիկ երիցուկով կոտրված ծաղկամանը լցնել ուզեցիր, որ նորից խրվեիր մեջը, քո մի քանի օրանոց ներկայությամբ, հետո թոշնեիր նորից, ու տունս լցվեր քո թշվառ բույրով …

Ես քեզնից պոկ գալ չուզեցի, բայց դու թքած ունեցար ցանկություններիս վրա …

Ուզածներս քո սրտով չեղան, ու չուզվենցին դրանք քո կողմից …

Իմ պատշգամբից քո պատշգամբ 12 բակ է, իմ սրտից քո սիրտ ՝ հարյուր բաք ատելություն …

Սերդ մեռավ մեր տուն բերող խանութներում, մայթերին ու կանգառներում, մինչդեռ իմ սերը ծնվել էր ձեր տուն բերող եկեղեցում…

Ու հիմա, վերջապես, երբ քեզնից պոկ գալ ուզեցի, դու էլի թքած ունեցար ցանկությունների վրա …

Ախր, ե՞րբ պիտի հասկանաս, որ դավաճանությունդ մնաց կոկորդիս ու կուլ չգնաց անգամ քո ծով հոգատարության ջրով …

Մեր կանգառից ձեր կանգառ 12 ջրատար խողովակ է, իմ սրտից քո սիրտ ՝ 5 օվկիանոս հիասթափություն …


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ