
Տղերքը գնացին ու հերոս դարձան,
Իրենց տան ճամփան ինչի՞ մոռացան…
Բանակ գնալուց` գնացին ժպիտով
Գնացին ուրախ, երգելով, պարելով
Ու անպայման`
Վերադարձի խոստումներով ։
Բայց ինչի ՞ ետ չեկան`դեռ կյանքին ծարավ,
Ապագայի երազանքով ,
Ինչի՞ մոռացան խոստումները բոլոր
Ինչի՞ աշունը ձեր իր հետ տարավ ։
Ու քանի ժպիտ, քանի հայացք,
Որ էլ չենք տեսնի
Ու քանի մանուկ, որ միշտ կասի `
Պա՛պ ու՞ր ես տուն արի ։
Ո՞վ կտա պատասխանն այդ հարցի մանկան,
Ո՞վ կասի հայրդ հերոս է դարձել,
Ու էլ չի գալու հավերժ է գնացել
Քեզ պահապան հրեշտակ է դարձել։
Տղերքը գնացին ու հերոս դարձան
Իրենց տան ճամփան ինչի՞ մոռացան։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
1
Օգտակար
1
Սիրելի
0
Վստահ չեմ
1