
Ես Սյուզաննա Մարգարյանն եմ , SyuLiIng ապրանքանիշի հիմնադիրը։ Սովորում եմ ԵՊԲՀ-ի Ընդհանուր բժշկության ֆակուլտետում։ Արդեն երկու տարի է զբաղվում եմ իմ մասնագիտության հետ կապ չունեցող, բայց ինձ ոչ պակաս հոգեհարազատ աշխատանքով՝ պատրաստում եմ զարդեր։ Աշխատանքիս սկիզբը սկսվեց արդեն ընդունված պատվերի առկայության, բայց օրինակների բացակայության պայմաններում: Բարեխղճությամբ (սա ամենակարևորն է) ու խնամքով պատրաստեցի որակով ու մատչելի զարդ(ինչն անում եմ մինչ օրս) ու արձագանքը ոգևորող էր։ Էդպես սկսվեց ճանապարհս։ Մեր ձեռագործ աշխատանքների յուրահատկությունը նրանում է, որ պատվիրատուն ինքն է որոշում դիզայնը՝ նկարներն ու գրությունը։ Ամեն դետալ ընտրվում է մեծ ուշադրությամբ, պատրաստումից հետո ներկայացվում գնորդին և հավանության դեպքում նոր ուղարկվում։
Նրանց, ովքեր սթարթ-ափի շեմին են, խորհուրդ կտամ սկսել համարձակությամբ ու համբերատարությամբ, ստեղծել էնպիսի ապրանք, ինչպիսին ինքներդ կցանկանայիք գնել և դրական արդյունքը չի ուշանա։
Ստորև ներկայացնում ենք Սյուզաննայի ձեռագործ զարդերը՝