Սյուզաննա Նահապետյան – «Այդ օրն էլ կգա»

 

Մի օր կյանքը քեզ հետ էլ կխաղա, և բումերանգի նման առաջդ կբերի բոլոր արարքներդ ու ասածներդ։
Մի օր անցյալի գնացքը կվերադառնա՝ չհեռանալու նպատակով, և վագոններում փոշոտած հիշողությունները կմաքրազերծվեն ուղեղումդ։
Մի օր հոգումդ ուժեղ փոթորիկ կսկսվի և կխառնի բոլոր ապրումներդ ու զգացմունքներդ։
Ուղղակի կգա մի օր, որ գլխի վրա շուռ կտա ամեն ինչ։
Ուղղակի կգա մի օր, որ կստիպի լիարժեք ճանաչել ինքդ քեզ։ Այդ օրը կզգաս ապրածդ կյանքի բոլոր <<երանգները>>։
Կզգաս մի արտասովոր զգացողություն, որն անծանոթ կլինի հոգուդ…

Ուղղակի կգա մի օր, որ ժամանակդ կանգ կառնի, ու էլ երբեք ժամացույցի սլաքները չեն շարժվի քեզ համար։ Ու դու նույնիսկ չգիտես երբ կլինի դա, դրա համար էլ անընդհատ վերանայիր կյանքիդ էջերը։ Հիշիր, որ առաջին հերթին Մարդ ես ու ներսումդ ամուր պահիր ամենակարևոր մարդկային արժեքները…
Ու միշտ հիշիր Ոսկե կանոնը.

«Այն, ինչ կցանկանաս, որ մարդիկ քեզ անեն, այդպես էլ դու արա նրանց»։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ