
…ու միշտ ինչ-որ տեղ, ինչ-որ բան կիսատ է մնում…կիսատ խոսքեր, չասված մտքեր ու չկայացած հանդիպումներ… մինչդեռ մենք անընդհատ շտապում ենք , մենք անընդհատ շարժման մեջ ենք…կիսա՞տ է մնում թե ՞ կիսատ ենք թողնում…մեր ամբողջ կյանքը կարծես պայքար լինի , միշտ պայքարում ենք ինչ-որ բանի համար , սկզբում առաջին քայլեր, բառեր , տառեր, իսկ հետո արդեն սկսում ենք մեր առջև ավելի լուրջ ու պատասխանատու նպատակ դնել ու կյանքի էջերը թերթելով բոլորիս գրքում էլ լինում են չնախատեսված անակնկալ էջեր , Ժամանակ է գալիս , որ ուզում ես պարզապես պատռել միքանի էջ ու նորից մաքուր էջից սկսել,լինում է նաև , որ ուզում ենք նույն էջն անընդհատ բացել ու չփակել…բայց չէ՞ որ մենք մեր կյանքի սցենարը գրում , մենք ենք որոշում , մենք ենք սխալվում ,ու հետո մեղադրում ճակատագրին…բայց երբ հանդիպում ենք այնպիսի մեկին , ով նոր գույներ ու իմաստ է տալիս կյանքին սկսում ենք անդադար շնորհակալ լինել…ու երբ հանդիպես քո նման մեկին ` քո նմանին , քո երևակայության իդեալին, չթողնես հանկարծ , որ ինչ-որ տեղ ,ինչ-որ բան կիսատ մնա , թող այնպես լինի , որ հիշվեն միայն ասված բառերը ,որ եթե հանդիպես այգում ,թող լինի այնպես ,որ երջանկությունը քո կողքին քայլի, որ առիթ չլինի հետո ատելու ` այգին , նստարանը, եղանակը, քաղաքն ու մարդկանց… ստեղծիր ու պահիր քո եղանակը , քո այգին ու հարազատ դարձած այն նստարանը , որ միշտ սպասում է քեզ , նրան…չթողնես ,որ քեզ կարոտի քաղաքը , չթողնես…
Ու մի օր ինչ-որ մեկի համար դու սկսում ես դառնալ կարևոր , ինչպես բոլոր նախադասություններում պարտադիր է ենթական ,այնպես էլ դու սկսում ես դառնալ ինչ_որ մեկի պարտադիր ապագան, բայց ի տարբերություն նախադասության , որտեղ ենթակային հաջորդում է լրացում , դու կլինես առանց այդ լրացումների , պարզապես կլինես ու բավական կլինի միայն լինելդ…. մի օր կքայլես փողոցով ու պատահական հայացքդ կնկատի <<նրան>>, սկզբում կփորձես թաքցնել ինքդ քո հայացքը ,իսկ հետո անհնար կլինի թաքցնել աչքերն ու ժպիտը …Մի օր …. այսօր, վաղը , մյուս օրը , բայց հաստատ դու կհանդիպես մեկին ով նոր շունչ ու հոգի կտա քո կյանքին …ով կստիպի քեզ սիրել կյանքն իր բոլոր թերություններով , որովհետև իր կողքին նույնիսկ ամբողջ աշխարհն է հնարավոր լինում դարձնել անթերի …ով կլինի քո կողքին անկախ ամեն ինչից , որովհետև այդպես է պետք , որովհետև պարզապես մենք չենք կարող սրտին թելադրել….մի օր կգտնես քո արևը , լուսինը , ու կհամեմատես այն ամենի հետ ինչը միակն է …մի օր կգտնես ու չթողնես հանկարծ, որ աստղերն այն շատ նկատեն մի օր քո լուսնին միակ …