Սյուզի Գասպարյան – «Իմ հորինածն ես»

Քեզ մաս-մաս նկարել եմ
Սկզբում նկարել եմ ժպիտդ ,
Որ միշտ ժպտաս ,
Իսկ հետո աչքերդ ,
Որ ինձ են նայելու …
Քեզ մաս-մաս ստեղծել եմ
Սկզբում այնքա՜ն թույլ մատիտի երանգով ,
Որ սխալվելու դեպքում էլ ջնջեմ ու աննկատ նորը գծեմ
Այնքա՜ն եմ գծել ու ջնջել
Պատկերել
Պատկերացրել
Ու քեզ կտոր-կտոր ստեղծել …
Հետո էլ սկսել եմ քո մասին գրել,
Թեև այնքա՜ն բարդ ու անհասկանալի,
Որ միան ինձ համար կլիներ ` հասկանալի
Որ չճանաչեին քեզ ուրիշները
Որ չկարդային քեզ
Ու չիմանային գոյությանդ մասին ,
Որովհետև դու իմ երևակայական իդեալն ես ,
Կամ
Իմ հորինած է՜ն կերպարը,
Որ մաս-մաս ստեղծել եմ
Ու հավերաժացրել հենց այդպես

Ձեզ նույնպես կարող է դուր գալ