Սյուզի Գասպարյան – «Մի կտոր մանկություն»

Հուշալբոմից մի կտոր կարոտ ընկավ աչքերիս
Ու մանկության բույրն էր գալիս հաճելի
Թվացյալ ձայներ , բայց այնքա՜ն լսելի
Ավազով կերակուրներ, աթոռով տնակներ
Մի կտոր կարոտ աչքերիս առաջ
Մանկության համն ու հոտն էի զգում
Երբ երջանկության չափանիշ չկար
Որովհետև մանկությունը հեքիաթ էր, հեքիա՜թ,
Իսկ հետո փոխվում է ամեն բան
Բացի նրանից ,
Որ ծնված օրից
Դեռ քո արած առաջին քայլերից
Ու երբ ընկել ես ցավացել է ինչ_որ տեղդ
Քո ձեռքը բռնել է ու բարձրացրել են` ծնողներդ
Ու ինչքա՜ն էլ մեծանանք
Լինենք հայտնի ու ճանաչված
Դառնանք հարուստ կայացած
Կամ պարզապես սովորական ապրող
Եթե ինչ_որ տեղդ ցավա
Ծնողդ միշտ կզգա
Եթե սխալ քայլեր անես
Ծնողդ ճիշտը կասի ,
Որ էլ երբեք այդպես չլինի
Ու թե «ընկնես» նորից ու միշտ
Ձեռքդ բռնողը ու քեզ օգնողը
Ծնողդ է լինելու միշտ…

Մի կտոր կարոտ
Մի կտոր մանկություն …

Ձեզ նույնպես կարող է դուր գալ