Սյուզաննա Գասպարյան – «Մեկ-մեկ»

Մեկ-մեկ լինում է հոգին է լալիս,
Ինչ-որ բան հոգուն հանգիստ չի տալիս,
Մեկ-մեկ աչքերին արցունք է գալիս,
Ինչ-որ բան կրկին հանգիստ չի տալիս։

Մեկ-մեկ լինում է…
Ու չգիտես ինչի
Ներսդ լցվում է ,
Լինում է չէ՞
Ուզում ես ինքդ քեզանից անհետանալ
Աշխարհից, մարդկանցից,
Բոլորից հեռանալ
Մեկ-մեկ լինում է…

հաճախ Ուզում ես երեկոյի ավարտին,
Մի բաժակ թեյ ու ոչինչ,ոչ մեկին
Քեզ տալ `քեզ ու քո մտքերին
Հիշել անցածն ու գծել նոր ուղին։

Մեկ-մեկ լինում է …
Կամ չի լինում…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ