
Ժամանակ կանգնիր
Նորից մանկանալ եմ ուզում
Նորից դպրոց գնալ եմ ուզում
Ուզում եմ նորից այբբենարանը ձեռքիս
Մանկական անկեղծ ժպիտով դպրոց գնալ
Ուզում եմ նորից սովորել հաշվել
Սովորել հանում , գումարում , բաժանում
Ու չիմանայի որ կյանքում էլ են լինում բաժանում
Մանկանայի ու մտածելուս միակ բանը դա կարմիր աստղ ստանալը լիներ,
Ժամանակ ետ դարձիր
Նորից թանկ մարդկանց տեսնել եմ ուզում
Նրանցից խորհուրդներ լսել եմ ուզում
Ու մանկության հեքիաթի մեջ
Այդպես հավերժ ապրել եմ ուզում
Թեև իրական այս մեր աշխարհում
Բոլորիս ավաղ մի կյանք է տրվում
Ու կյանքի գնացքը մեզ էլ երբեք
Մանկության կանգառ չի կարող տանել
Ու թե հասցրել ենք ինչ_որ չափ ապրել
Ու սովորել ենք լավը վատից տարբերել
Թե սխալվել ենք , ու նոր հասկացել
Թե սխալվել ենք հետո զղջացել
Թե սիրել ենք , իսկ հետո ատել
Թե վստահել ենք հետո փոշմանել
Բայց հետո , նորից ոտքի ենք կանգնել
Ու սովորել ենք կյանքը գնահատել
Արժևորել ամեն վայրկյանը
Ու Շնորհակալություն հայտնել Աստծուն,
Որ կա կյանքը , կանք մենք,
Որ Ապրում ենք, ստեղծում ու երազում ։