Ու գալու են ժամանակներ

Առանց հեղափոխական շարժման գոյության՝ հեղափոխության մակաբույծները չպիտի կարողանային իրենց դերը խաղալ և մտնել այն մարդկանց աչքերը, որոնց գրպանների հաշվին որոշել են ապրել մինչև վերջ:

Հեղափոխության մակաբույծները

Միշտ էլ կլինի ծայրահեղությունից ծայրահեղությունը, ովքեր այսպես, թե այնպես պայքարում են իրենց գաղափարների կամ գաղափարական շահերի համար: Սակայն նրանց կողքին կան նաեւ միջակություններ, ովքեր չունեն սկզբունքներ, նույնիսկ սեփական շահեր եւ կողմնորոշվում են ինչ-որ անէական, անլուրջ, անգամ զավեշտալի արժեքների հիման վրա: Ինչը կարող է լինել՝ «սիմպատիան», «սիրունությունը», «սանրվածքը»:

Կան շահեր եւ շահերի բախումներ: Կան սկզբունքներ եւ անդավաճան սկզբունքներ, որոնք դառնում են գաղափարներ, իսկ գաղափարները ծնում են հեղափոխություններ:

Իսկ ո՞ւմ համար է արվում հեղափոխությունը: Ինչպե՞ս են հետինները գալիս առաջ, իսկ առջեւինները մնում հետեւում: Ինչպե՞ս են իրական առաջնորդները համեստաբար լռում, իսկ կեղծ եւ քողարկված բարեպաշտները փորձում օգտվել հնարավոր առիթից, որպես աղտոտողի կամ գունազրկողի կամ էլ իրենց որպես զոհասեղանին մատուցվողի ներկայանալուց:

Եւ այս ամենի մեջ կան մարդիկ, ովքեր կատարում են սեփական եզրահանգումները:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ