
Կիսատ երազանք, կիսատ ժպիտ, կիսատ գրկախառնություն, կիսատ վստահություն, կիսատ անկեղծություն, կիսատ սեր, կիսատ հանդիպում, կիսատ, կիսատ, կիսատ …
Մենք կյնաքում ամեն ինչ կիսատ ենք թողնում, դա այն դերն է, որ բնորոշ է մարդկությանը:
Ժամանակի հետ հասկանում ես, որ շրջապատված ես եղել կեղծ ընկերությամբ և չես հասկացել կամ պարզապես չես ուզել նկատել անկնհայտը:
Ժամանակի հետ հասկանում ես, որ բոլոր անփոխարինելի թվացող մարդիկ վաղուց քո կողքին չեն:
Ժամանակի հետ հասկանում ես, որ չափից շատ ես նվիրվել մի մադու, ով բավական արժանի չէր դրան:
Ժամանակի հետ հասկանում ես, որ կիսատ թողնել ու հեռանալաով սպասված խոսակցությունից, այդպես էլ երբեք չես կարող վերադարձնել պահը:
Ժամանակի հետ հասկանում ես, որ սեղանին կիսատ թողած թեյը այլևս չունի նույն համը:
Ժամանակի հետ հասկանում ես, որ ցավն այնքան է կուտակվել հոգումդ, որ ուզում ես բոլորի դեմքին բղավել ու ասել գրողը տանի ես իմ միայնությունն եմ սիրում:
Ժամանակի հետ հասկանում ես, որ ցավը մեծ կտորով է մնացել ու կանգնած է կոկորդումդ, որ միշտ հիշես ու չսխալվես:
Ժամանակի հետ հասկանում ես, որ փակել ես աչքերդ, որպեսզի բռնես վայրկյանը:
Իսկ վերջում հասկանում ես, որ ժամանակը մեր կողքով անցնում է, և հարթության վրա ոչինչ չի թողնում: